Չեմ կարող փաբ չգնալ, հաճույք եմ ստանում. ՔՊ-ական
ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծում է, որ «փափախով քուրդ» արտահայտությունը, որն արել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կարող է ընկալվել որպես վիրավորանք։
«Մենք պետք է փորձենք մեր ձևակերպումներում ավելի զգույշ լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողն էլ կոչ արեց չգնալ փաբ, փոխարենը գնալ Ավինյանի հետ հանդիպման։
«Չէ, չեմ կարող փաբ չգնալ, որովհետև դա իմ սոցիալական կյանքի մի մասն է, որից ես նաև հաճույք եմ ստանում»,- նշեց Խանդանյանը։