Բացահայտել ենք ՔՊ վստահված անձանց սխեմատիկ գործունեություն ցուցակների տեսքով. Գոհար Մելոյան

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ ծավալուն զեկույց է ներկայացնելու ԿԸՀ-ին։

Ինչպես հայտարարեց կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը, զեկույցը բաղկացած է լինելու երկու մասից՝ մի մասում կընդգրկվեն նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրած խախտումները, մյուսում՝ քվեարկության օրը գրանցվածները։

«Անհիմն, սուտ, մանիպուլյատիվ մեղադրանքներ են հնչել մեր հասցեին, ես ակնկալում եմ հրապարակային ներողություն մեր անաչառ գործունեության վերաբերյալ զրպարտություն ու վիրավորանք տարածելու համար»,-նշեց ՀԿ ղեկավարը։

Անդրադառնալով քվեարկության օրը գրանցած խախտումներին՝ ՀԿ նախագահն ասաց, խախտումները սկսել են գրանցվել դեռ լուսաբացից, երբ գործարկվեցին ուղիղ եթեր ապահովող տեսախցիկները։

«Մի շարք տեղամասային կենտրոններում տեսախցիկներն այնպես էին դրված, որ քվեարկության ընթացքը չէր երևում։ Մեծամասամբ տեխնիկական սարքերը, որի միջոցով գրանցվում էին քաղաքացիները, ընդգրկված չէին կադրում»,-նշեց Մելոյանը։

Հաջորդ խնդիրն այն էր, որ տեղամասերից շատերը տեղակայավել էին խիստ փոքր սենյակներում, ինչի պայմաններում դժվար էր քվեարկության անցկացումը։

«Բովանդակային խախտումերը բավականին հաճախ կրկնվում էին։ Քաղաքացին, երբ մոտենում է, հանձնաժողով անդամը պետք է հավաքի բոլոր քվեաթերթիկները հատ առ հատ, փոխանցի նրան։ Սակայն կային դեպքեր, երբ հանձնաժողովի անդամը նախապես տրցակը կազմում էր, տալիս քաղաքացուն։ Իմ ներկայությամբ էլ արձանագրվեց դեպք, երբ քվեախուց մտած քաղաքացին հայտարարեց, որ իր նախընտրած ուժի քվեաթերթիկը չի գտնում։ Այս պարագայում հանձնաժողովը խառնվեց, շփոթվեց, առաջարկեցի այդ քվեաթերթիկները մարել, նոր տրցակ տրամադրել»,-ասաց կենտրոնի ղեկավարը։

Նա նկատել է, որ հաճախ թիվ 6 քվեաթերթիկը հակառակ ուղղությամբ են դրել, ինչը հավանական է, որ շփոթմունք կառաջացնի թիվ 9 քվեաթերթիկի հետ։

«Հնարավոր է, որ դիտավորություն չի, բայց մի քանի անգամ նման արձանագրում եղել է։ Եղել են դեպքեր, երբ քաղաքացին ծրարը նետել է քվեատուփ, առանց դրոշմանիշը փակցնելու։ Այդ պարագայում քվեաթերթիկն անվավեր է ճանաչվում»,-ասաց Մելոյանը․

Լայնածավալ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերի դիմաց կուտակումների, ուղղորդումների վերաբերյալ։

«Բացահայտել ենք ՔՊ վստահված անձանց սխեմատիկ գործունեություն ցուցակերի տեսքով։ Կրկին ընդգծում եմ, անգամ որոշ դիտորդական առաքելություններ կարծես մեր նկատմամբ էլ էին դիտորդություն իրականացնում, նշում էին, որ մարդիկ մասնակցությունն են հաշվում, բայց մենք ունենք տասնյակ օրինակներ արձանագրված, որոնք վկայում են, դրանք զուտ տեխնիկական հաշվարկ չէին, այլ բնույթի նշումներ էին պարունակում։ Մեր պնդումն այն է, որ դա զուտ հաշվարկ չէր, իրականացվում էր վերահսկողություն»,-ասաց Գոհար Մելոյանը՝ նշելով, որ օրն ամփոփվել է որոշ տեղամասերում հոսանքազրկումներով։

ՀԿ ղեկավարն ասաց՝ դիտորդների հետ արդյունավետ համագործակցել են նաև ԶԼՄ-ները, ինչի շնորհիվ կանխվել են մի շարք խախտումներ։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։ Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

դիտվել է 508 անգամ
Լրահոս
Երևանում օտարերկրացիների հյուրասիրած թունավոր կոնֆետները վարորդը հյուրասիրել է 3-ամյա աղջկան. երեխայի կյանքը հաջողվել է փրկել Հերթական աբսուրդն է. Վարոսյանը՝ Իշխանյանի գրառումը հավանելու համար քաղաքացուն ՔԿ հրավիրելու մասին «Ողորմելիներ, նամուս, ամոթ չունե՞ք… նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա, ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը…». Շարմազանով Արտակարգ.. Իսրայելը ռմբակոծել է սիրիական բազան. սպանվել են թուրք ինժեներներ. ԶԼՄ Այո՛ Ռուբեն Վարդանյան, չարիքը Հայաստանում է նստած․ Անժելա Թովմասյան (video) Դավիթ Բաբայանը Բաքվում հայտարարել է՝ դեմ է եղել Ադրբեջանի հետ ինտեգրմանը Международный розыск, объявленный Арменией в отношении фитнес-тренера и террориста Кямиля Зейналлы, отменен также по запросу Армении «Գիշերը գող է մտել մեր տունը». Տիգրան Արզաքանցյան «Նիկոլական պրոպագանդան այլևս դասական քարոզչություն չէ. այն դարձել է ազգային ինքնության դեմ ուղղված ռազմավարություն» Գյումրին դառնալու է այս իշխանությունների վերջի սկիզբը, ՔՊ-ն կորցրել է հանրային վստահությունը․ Արմինե Օհանյան Ինձ ասում են՝ ուրիշ երեխա չունե՞ք, գնացեք, մխիթարվեք․ անհետ կորածի մայր (video) Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ներգրավված չէ ապրիլի 12-ի ցույցի կազմակերպականը 40-ամյա հրուշակագործ կնոջ մահվան գործով քրեական վարույթ է հարուցվել «ինքնասպանության հակելը» հոդվածով «Էրդողանը տարածաշրջանը տանում է դեպի անկայունացում»․ Իրանցի ցուցարար Բաքվում ընթացող կեղծ դատավարությանը այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը մարդասպան դահիճի վրայից հանել է հետախուզումը»․ Հայկ Նահապետյան (video) Ծնողները բողոքում են դպրոցներում դրամահավաքությունից. Ոսկան Սարգսյան ՀՀ ԱԱԾ-ն փակել է Արցախի պետական կառույցների պաշտոնական կայքերը «Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Իրանի ԱԳՆ. Հանրապետության զինված ուժերը պատրաստ են կոշտ պատասխանի ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակմանը Երևանում բախվել են Kia-ն, Mercedes-ը և Hyundai Elantra-ն. վերջինս շրջվել է, բռնկվել ու վերածվել է մոխրակույտի Ոչ վարչապետը, ոչ որեւէ մեկը իրավունք չունի տղաների հայցերը հետ կանչի ՄԻԵԴ–ից. Ռուզաննա Ստեփանյան Իրանը դիտարկում է Փեզեշքիանի այցն Ադրբեջան ՄԻԵԴ-ում այսօր ունենք ավելի քան 80 տեսանյութ, որոնք ապացուցում են, որ տղաները գերեվարվել են․ Ստեփանյան Գոռ Ասրյանը ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am