ԿԸՀ-ին կոչ ենք անում ստուգել բողոքները. Չալաբյան

Գյումրիի 31/69 և 31/70 ընտրատարածքները, շատ կոնկրետ առանձնացել են ոչ միայն բարձր ընտրական մասնակցությամբ, այլև իշխանության թեկնածուի օգտին տրված անոմալ բարձր ձայներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը՝ նկատելով, որ ըստ լուրերի, դա ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի թաղն է, որտեղ նա ծնվել է:

«Եթե Գյումրիում միջինում նա ստացել է 36% աջակցություն, ապա 31/69 ընտրատեղամասում նա ստացել է 57%, իսկ 31/70-ում՝ 68%, որը ընդհանրապես ասած ամենաբարձր թիվն է որևէ թեկնածու օգտին տված: Սա ինքնին կարող էր նորմալ լինել, եթե այդ երկու ընտրատեղամասերի շուրջը և նրանց ներսում օրվա ընթացքում անընդհատ խախտումների մասին բողոքներ չստացվեին, ընդ որում ոչ միայն մեր դիտորդական առաքելությունից, այլև այլ դիտորդական առաքելություններից, վստահված անձանցից, լրագրողներից: Այդտեղ կային կուտակումներ, ընդ որում հիմնականում մոտավորապես նույն տեսքի, նույն կերպ հագնված, մոտավորապես նույն տարիքային խմբի և նույն սեռային խմբի քաղաքացիների:

Երկրորդը, զգացվում էր, որ նրանք փորձում են ներգործել քաղաքացիների վրա, որոնք գալիս էին ընտրական տեղամաս: Ավելին, մենք կարողացել ենք արձանագրել այդ ընտրատեղամասերի մեջ մեջտեղում ընտրատեղամասից բառացիորեն 35 մետր հեռավորության վրա գործող Սարիկ Մինասյանի ապօրինի ընտրական շտաբի առկայությունը: Այդտեղ փորձում էին քաղաքացիներին ուղղորդել, և երբ որ մենք փորձեցինք այդ շտաբը ներթափանցել, տեղի ունեցավ այն միջադեպը:

31/70 ընտրատեղամասից բողոքներ ենք ստացել մի քանի անգամ բաց քվեարկության մասին, ուստի այդ բոլորը համախմբի մեջ, կարող ենք ենթադրություն կատարել, որ այդ կոնկրետ երկու տեղամասերում քվեարկության արդյունքները հավաստի չեն և չեն արտացոլում բնակչության իրական կամքը: Մենք կոչ ենք անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատուկ ուսումնասիրել այդ երկու ընտրատարածքների ստացվող բոլոր բողոքները և որոշում կայացնել արդյոք վավեր են ճանաչվում այդ երկու ընտրատեղամասերում տեղի ունեցած քվեարկության արդյունքները»,- ընդգծեց Չալաբյանը:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Շվիդկոյ. Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է նրան, ինչին պատրաստ է հայկական կողմը Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են․ Իրանի ԱԳ նախարար Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Էրդողանի վրա Թուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար ԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է․ Լևոն Քոչարյան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց Արցախի իշխանությունները խոստանում են արձագանքել ԱԺ ամբիոնից հնչող հերյուրանքներին Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» Հայաստանին Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․ Անդրեի նախկին կնոջ խոստովանությունը «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է, ու՞մից եք բողոքում». «Շիրակ»-ի պատասխանն՝ «Արարատ»-ին Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին Volkswagen-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանը խնդրել է Երևանի քաղաքապետարանը տրամադրել է սուտ տեղեկատվություն՝ իրենց ապօրինությունը քողարկելու համար․ Արթուր Չախոյան Պատրիարք Կիրիլը Սիմոնյանին պարգևատրել է արքայադուստր Օլգայի շքանշանով «Արարատ» ակումբը մտադիր է բողոքով դիմել ՀՖՖ, անհրաժեշտության դեպքում՝ ՖԻՖԱ մրցավարական կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 3_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am