Այն, ինչ արդեն քանի օր է տեղի է ունենում ներքաղաքական դաշտում՝ քաղաքական դրամայի ժանրից է. Հակոբյան
Այն, ինչ արդեն քանի օր է տեղի է ունենում ներքաղաքական դաշտում՝ քաղաքական դրամայի ժանրից է։ Ոմանք կարողացան հայտնի հնարավորություններ օգտագործելու միջոցով պատանդել քաղաքական-վերլուծական միտքը եւ թույլ չտալ, որպեսզի բացահայտվի ազգակործանին ծնող պատճառահետեւանքային կապը։Այս մասին գրել է Ռուբեն Հակոբյանը.
«Մեր իսկ կողմից ծնած դավաճանին «դրսի հզոր ուժերի գոյությամբ» պայմանավորելով, ոմանք փորձեցին փակել թեման, ինչը, ցավոք, ինչ որ չափով ստացվեց։ Եւ օդում թափառող թոփ թեման, թե ինչպես ծնվեց նիկոլատեսակը, այսօր կորցրած կլիներ իր արդիականությունը, եթե պատասխան տրվեր այս առանցքային հարցադրմանը։ Եւ մարդիկ, ովքեր, մեղմ ասած, նպաստեցին ազգադավի ի հայտ գալուն, այսօր դարձել են այս դրամայի սցենարի եւ ռեժիսուրայի հեղինակները…
Եւ այն, ինչ այսօր կատարվում է քաղաքական դաշտում, բացառապես բխում է հոգեխանգարված իշխանատենչի շահերից…
Առայժմ այսքանը»։