Զախարովան կոշտ հայտարարություն է արել
Դժվար է պատկերացնել, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը բավականաչափ պրոֆեսիոնալիզմ և գիտելիքներ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնի համար: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։
Դիվանագետը նշել է, որ նախարարը բազմիցս հայտնվել է «իր իսկ ստեղծած հրեշավոր դիվանագիտական սկանդալների մեջ»: «Բերբոկի կրթության մեջ ինչ-որ խառնաշփոթ կա, բացակայում է թափանցիկությունը, դժվար է հասկանալ` ինչ մասնագիտություն ունի»։