«Թուրքիայից Սիրիա երկաթուղային գիծ կկառուցվի». թուրք նախարար
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նշել է, որ Թուրքիայի և Իրաքի միջև աշխատանքներ են տարվում «Զարգացման ճանապարհ» նախագծի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարը նշել է, որ Թուրքիան 1200 կմ երկարություն ունեցող երկաթուղով և մայրուղով կմիացվի Պարսից ծոցի Ֆավ նավահանգստին»։
Նա նաև նշել է, որ Սիրիայի հետ նախատեսում են կառուցել երկաթուղային գիծ, որը կհասնի մինչև Դամասկոս։
Ուրալօղլուն հավելել է. «Երկաթուղիներում կա ցանց, որը Մեյդան-ի Էքբեզից հասնելու է Հալեպ։ Մոտ 45-50 կիլոմետրանոց ավերված տարածք կա, իսկ մնացած հատվածը բաց է մինչև Դամասկոս։ Մենք ջանքեր ենք գործադրում, որ այդ տարածքը կառուցվի առաջին հերթին»։
Նախարարի հաղորդմամբ, ծրագրի իրագործման համար Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները ֆինանսական աջակցություն կցուցաբերեն։