Հնարավոր է՝ պարզվի, որ ինչի համար ջանասիրաբար քննադատում են Մարտուն Գրիգորյանին, վաղը դրա համար շնորհակալություն հայտնեն նրան․ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է. ««Միասնական» ընդդիմությունն անհամբեր սպասում է Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետ դառնալուն։ Եթե դարձավ, կարելի կլինի «հանգիստ խղճով» շնորհավորել «միասնական» ընդդիմությանը՝ փառահեղ հաղթանակի առիթով։ Բա ո՞նց չշնորհավորել։ Չէ՞ որ 7 տարվա պայքարի արդյունքում նման հաղթանակ ունեցանք՝ Վարդան Ղուկասյանը դարձավ քաղաքապետ։ Այն էլ հայրաքաղաքի քաղաքապետ…

Բայց ի՞նչ կտա դա «միասնական» ընդդիմությանը։ Ինձ իսկապես հետաքրքիր է՝ ինչի՞ մասին էր մտածում «միասնական» ընդդիմությունը Գյումրու ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելիս։ Ընդհանրապես ինչի՞ մասին էր այս ողջ պրոցեսը։ Նրա, որ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնա՞։ Թե՞ ավելի հեռուն գնացող նպատակներ էլ կային։ Եթե այո, ապա Ղուկասյան քաղաքապետը պարզապես խաչ է քաշում բոլոր այդ ծրագրերի վրա։ Որովհետև նրա՝ քաղաքապետ դառնալուց հետո ընդդիմության մասին «միասնական» բառն արդեն չակերտներով էլ հնարավոր չի լինի գրել։

Բայց հիմա դա էլ մի կողմ դնենք։ Ես էլի հարցեր ունեմ։ Օրինակ, ո՞րն է «միասնական» ընդդիմության ղուկասյանական թևի (այո, հիմա արդեն կարելի է նրանց համարձակ ղուկասյանական թև կոչել) նպատակը. Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չունենա՞, թե՞ Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրու քաղաքապետ։ Եթե առաջին տարբերակն է, ապա պատրա՞ստ են արդյոք իրենք քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին։ Ենթադրենք՝ Մարտունը շատ վատն է, եսասեր, անձնական շահը սիրող և այլն, և այլն… Պատրա՞ստ է արդյոք «միասնական» ընդդիմության ղուկասյանական թևը քվեարկել այդպիսի մարդու օգտին, միայն թե Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չունենա։ Ցավոք, հարցը հռետորական է։

Բայց ուրիշ հարց տամ՝ ավելի իրատեսական։ Պատրա՞ստ է արդյոք «միասնական» ընդդիմության ղուկասյանական թևը Գյումրու քաղաքապետի այլ թեկնածու առաջարկել։ Թեկուզ հենց Վարդան Ղուկասյանի ցուցակից։

…Մարտուն Գրիգորյանն արդեն խոստացել է, որ Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենալու։ Ես հավատում եմ նրա խոստմանը։ Բայց նաև գիտեմ, որ այդ խնդիրը լուծելու տարբեր ուղիներ և ձևեր կան։ Սակայն, տեսնում եմ, որ «միասնական» ընդդիմության ղուկասյանական որևէ նման տարբերակները քննարկելու տրամադրվածություն չունի։ Համենայն դեպս՝ հանրային դաշտում դա չի երևում։ Մինչդեռ շտապելու որևէ առիթ չկա։ Լավ կլիներ, եթե «միասնական» ընդդիմությունը փորձեր այս խնդիրը դիտարկեր ոչ միայն Գյումրու, այլև ամբողջ երկրում շատ սպասվող հետագա քաղաքական զարգացումների կոնտեքստում։ Հնարավոր է՝ վերջում պարզվի, որ ինչի համար այսօր այդքան ջանասիրաբար քննադատում են (մեղմ եմ ասում) Մարտուն Գրիգորյանին, վաղը դրա համար շնորհակալություն հայտնեն նրան։

Հատուկ տաղանդավորների համար ուզում եմ նշել, որ առաջարկս չշտապել և լավագույն լուծումը իրական միասնության և գործընկերային մթնոլորտում գտնելն է։ Ի վերջո, քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է։ Չեմ բացառում, որ հենց Վարդան Ղուկասյան քաղաքապետն է այդ լավագույն լուծումը, բայց, անկեղծ ասած, խիստ կասկածում եմ»։

դիտվել է 685 անգամ
Լրահոս
Մեր տուն գող է մտել․․․ փորձել են թալանել Տիգրան Արզաքանցյանի տունը (video) Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևան քաղաքի Ա.Տիգրանյան 20 հասցեում ապրիլի 9-ին Տավուշում կվադրոցիկլը վթարի է ենթարկվել, 45-ամյա տղամարդը մահացել է Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան #ՈՒՂԻՂ. Նիկոլից հնարավոր է ազատվել. Էդգար Ղազարյան (video) Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է, բայց երկիրը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 2019-ին Ստեփանակերտի հրապարակից «Արցախը Հայաստան է և վե´րջ» գոռացող Փաշինյանն արդեն խոստովանել է, որ նա այդ ժամանակ ճիշտ հակառակն էր մտածում, սակայն իր իրական դիրքորոշման մասին չի համարձակվել ասել․ Տիգրան Աբրահամյան Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի «Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել. Hetq.am Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը․ Սուրեն Սուրենյանց Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ընդդիմության առաջնորդին. «Տեղդ իմացի՛ր» Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը ստուգումներ է իրականացրել Լիբանանի հետ սահմանին ՀՐԱՏԱՊ․ Ինչ է կատարվել գիշերը սահմանին․ Նաիրի Հոխիկյանը նոր մանրամասներ է ներկայացնում (video) «Դեբիլ ուռոդներ, ձեր հերը անիծվելու է»․ Զարուհի Փոստանջյանի վրա կրկին հարձակման փորձ են կատարել (video) Թրամփի մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օրերի կամ շաբաթների ընթացքում. ԱՄՆ առևտրի նախարար Վտանգավոր առաջարկություն․ Սուրեն Սուրենյանց Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 46 պաղեստինցի է զոհվել Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները. Էդուարդ Շարմազանով Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում Այսօր մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն. Ամենայն Հայոց Կաթողիկոս ԱՄՆ-ում ջրհեղեղները և փոթորիկներն առնվազն 16 մարդու կյանք են խլել Սա տիեզերական անբարոյականույթյուն է․ Լիլիթ Գալստյան Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն ռիսկերը. ինչո՞ւ Հայաստանում չեն իջնում բենզինի գները Իրանը լիովին պատրաստ է իր ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի․ Բաղերի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am