Ավարտվել է «Սևան ազգային պարկ»-ի նախկին տնօրենի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Վ.Գ.-ն զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալի, իսկ այնուհետև՝ տնօրենի պաշտոնը, կազմել է կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն և մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից կատարել խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն 682 հզր 691 ՀՀ դրամ գումարի հափշտակություն:

Մասնավորապես՝ ՊՈԱԿ-ի և Վ.Գ.-ի կողմից հիմնադրված ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսվել է իրականացնել ցանկապաման և տնկարանի հիմնման աշխատանքներ, որոնց ամբողջ ծավալով կատարված չլինելու պայմաններում՝ կեղծ կատարողական ակտի հիման վրա հաստատվել է պայմանագրով նախատեսված աշխատանքների իբրև ամբողջ ծավալով կատարված լինելու հանգամանքը: Արդյունքում, ՊՈԱԿ-ի կողմից ընկերությանն է փոխանցվել պայմանագրի ամբողջ գումարը, որից 3 մլն 682 հզր 691 ՀՀ դրամը հափշտակվել է:

Բացի այդ, Վ.Գ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորությունները՝ մի խումբ անձանց օժանդակությամբ ՊՈԱԿ-ից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 3 մլն ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կազմել է կեղծ հաշվետվություններ և մի խումբ անձանց օժանդակությամբ խարդախությամբ հափշտակել պետության՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 20 մլն 405 հզր 214 ՀՀ դրամ գումարը, այնուհետև իրականացրել է հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում՝ նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել դրանց իրական բնույթն ու հանցավոր ծագման աղբյուրը:

Վ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) (2 դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) (3 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում:

2025 թվականի մարտի 27-ին որոշում է կայացվել Վ.Գ.-ի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Դուք չե՛ք պատկերացնում՝ ինչ վիճակ է Սյունիքում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «ԱրմՔոմեդիի տղե՛րք, բոլոր նորմալ հայերն արդեն կողմնորոշվել են»․ Անժելա Թովմասյան (video) Այո՛, ԱԺ ընդդիմությունն այդ ժամանակ իրեն խայտառակ պահեց․․․ Թովմասյան-Էդգար Ղազարյան (video) Սարսափելի մանրամասներ․ ինչպես են մտել ազատազրկվածի խուց ու 30-40 հոգով ջարդել նրան (video) Ուկրաինական ԱԹՍ–ն Կրասնոդարի երկրամասում ընկել է երկաթուղային գծերի վրա Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ. Թրամփի հետ բանակցություններում նաև քննարկվելու է Իրանի հարցը Վրաստանի վարչապետն իրական է համարում տարածքային ամբողջականության վերականգնումը Վարդան Ղուկասյան, հլը հանգիստ․ Էդգար Ղազարյան (video) Ինչպես առանց ամոքումի չմնաց Աստվածածնի վիշտը, այնպես էլ անհուսության ու անվերջանալի տառապանքի չպետք է մատնվեն մեր մայրերի սրտերը. Արցախի թեմ Չափիդ մեջ մնա, Մարտու՛ն․․․ (video) Բաքվից կոչ են անում «պատասխանատվության ենթարկել Հայաստանին ադրբեջանական տարածքների ականապատման համար» «Փաշինյանը գործ է տվել․․․ Աշոտիկը փախած է»․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը Գյումրիում հատուկ գործողության է պատրաստվում․ Գառնիկ Դանիելյան (video) Իսրայելը դարձյալ հարվածել է Լիբանանի հարավին. կա 2 զոհ Արմեն Քոլոյանն ակնկալում էր, որ պետք է գովերգեմ Հանրային ռադիոյի աշխատակիցներին խուզարկելու նպատակը. Ռադիոյի նախկին իրավաբան Նման հակահայ և հակապետական հայտարարությանն աշխարհում հղում անում են միայն Նիկոլի ռեժիմի ներկայացուցիչները. Սաղաթելյան Ադրբեջանական կողմից գիշերները շարունակում են կրակել. Խոզնավարում և Խնածախում ձայները լսվում են Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե… Սամսոն Գրիգորյան Արցախի հարցը փակել ի զորու չէ որևէ մեկը․ Իշխան Սաղաթելյան Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանին՝ «ականազերծմանը խոչընդոտելու համար» Փաշինյանին ասեք, որ դագաղը գրպան չունի․ պռոշյանցի ակցիայի մասնակից (video) Մեր նպատակներն են լինելու հասնել`1988-92թթ. Ադրբեջանի տարածքից ավելի քան 500,000 հայ փախստականների վերադարձի իրավունքի վերականգնմանն Ադրբեջանի կողմից․ Գաբրիելյան Խնդրել Շվեյցարիային՝ Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն. «ՀայաՔվե»-ն՝ պատանդների ազատման հնարավորության մասին Алиев прожил 30 лет в страхе, и только после зловещей цветной революции ему передали Арцах (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am