«Հեղափոխությունը» տապալվեց նաև գյուղում. 168.am

Կառավարությունը հերթական խոշոր գումարն է դուրս գրում բյուջեից՝ գյուղատնտեսությանն աջակցելու անվան տակ, լավ իմանալով, որ դա գյուղացուն չի հասնելու։ Խոսքը 1,5 մլրդ դրամի մասին է, որը պատրաստվում են տրամադրել գարնանացանի և աշնանացանի աջակցության ծրագրի շրջանակներում՝ գյուղացուն փոխհատուցում տալու նպատակով։

Յոթ տարի կառավարության ղեկավարի պաշտոնում, բյուջեի սուղ միջոցներից այսպիսի տասնյակ-միլիարդավոր դրամներ վատնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը նոր է գլխի ընկել, որ իր կառավարության աջակցության ծրագրերը լավ են հնչում, բայց դրանք գյուղացուն չեն հասնում։ Տարիներ շարունակ մասնագետներն ահազանգում էին այդ մասին, բայց լսող չկար։ Կառավարության ղեկավարի աչքերը բացել են Արմավիրի մարզի գյուղացիները։

«Եթե այդ խոսակցությունը չլիներ, ես ելույթ էի ունենալու և ասեի, որ մենք մեր գյուղացիներին աջակցում ենք, քաջալերում ենք, բայց հիմա էն մարդիկ, որոնց հետ ես շփվեցի, այս ծրագիրը նրանց հետ ոչ մի կապ չի ունենալու»,- կառավարության նիստում անկեղծանում է Նիկոլ Փաշինյանը՝ անուղղակիորեն հաստատելով, որ գյուղատնտեսությանն ու գյուղացուն աջակցելու վերաբերյալ իր նախկին բոցաշունչ ելույթները, ինչպես շատ այլ դեպքերում, իրականության հետ աղերս չեն ունեցել։ Իշխանության փափուկ աթոռներին բազմած՝ գյուղից ու գյուղատնտեսությունից հեռու որոշումներ են ընդունել, գումարներ են հատկացրել, ճռճռան հայտարություններ են արել՝ գյուղացիներին աջակցելու վերաբերյալ, բայց դրանից գյուղացին ոչինչ չի ստացել։ Չի ստանա նաև այս անգամ։

«Էս ծրագիրը իմ տեսած գյուղացիներից ոչ մեկի հետ կապ չունի, զրո՛։ Եկե՛ք չասենք՝ գյուղացիներին աջակցում ենք։ Սա զարգացման ծրագիր չի, ու մեր զարգացման ծրագրերը չեն աշխատում, կամ էլ աշխատում են հատվածական։ Ես էլի եմ համոզվում՝ մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում, վարում ենք, ցանում ենք, հնձում ենք, պարարտանյութեր ենք տալիս։ Վերլուծություն անում՝ կաբինետներում»,- խոստովանում է Նիկոլ Փաշինյանը։

Զավեշտալի է, որ 7 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը տեղյակ չի եղել, թե մինչև հիմա ո՞ւր են գնացել և ինչքանո՞վ են նպատակին ծառայել այն գումարները, որոնք գյուղացուն աջակցելու անվան տակ դուրս են գրել պետական բյուջեից։ Ավելի զավեշտալի է այն, որ այդքանից հետո էլ շարունակում են նույն կերպ վարվել։ Ընդունում են մի ծրագիր՝ գյուղացուն աջակցելու, գրանանացանի ու աշնանացանի աշխատանքներն իրականացնելու նպատակով փոխհատուցում տալու համար, իմանալով, որ դա գյուղացուն ոչինչ չի տալու։ Իմիտացա են անում, թե օգնում են գյուղացուն, բայց օգնությունը գյուղացուն չի հասնում։

Ինչ ծրագիր ասես՝ արեցինք, հետո բյուջեի կատարողականը բացում ենք, տեսնում ենք՝ 1 տոկոս, 5 տոկոս, չկա հետաքրքրվածություն, ասում է Նիկոլ Փաշինյանը։ Իրականում այնպես չէ, որ հետաքրքրվածություն չկա։ Հետաքրքրվածություն կա, բայց գյուղացին չի կարողանում օգտվել կառավարության աջակցության ծրագրերից, որովհետև դրանք կտրված են իրականությունից։

Գյուղացու համար ծրագրեր են ընդունում, առանց գյուղացու կարիքը հաշվի առնելու, գյուղացու ու գյուղատնտեսության հոգսերը հասկանալու։ Զարմանալի չէ, որ այսքան տարի ինչ ծրագիր արել են, տապալել են։ Այդքանից հետո, արդյունքներն էլ այնպիսին պիտի լինեին, ինչպիսին կան։ Գյուղատնտեսության մեջ զարգացում չկա, գյուղատնտեսության ցանքատարածություններն ընդլայնվելու, արտադրության ծավալներն ավելանալու փոխարեն՝ նվազում են։ Յոթ տարի հետո Հայաստանում ավելի քիչ գյուղմթերք է արտադրվում, քան արտադրվում էր նախկինում։

Այդպես է, որովհետև շատ հաճախ ընդունված ծրագրերը գյուղացու համար չեն եղել։ Այնպիսի խճճված մեխանիզմներ ու անտրամաբանական պայմաններ են պարտադրում դրանց տակ, որ մարդիկ գերադասում են գլուխները ցավի տակ չդնել, քան թե նման դժվարությունների ու քաշքշուկների միջով անցնել։ Հատկապես որ, չգիտեն վերջում ինչ խնդիրների առաջ են կանգնելու, ինչ պահանջներ են ներկայացնելու իրենց։

Հինգ-վեց տարի է՝ «խելացի անասնագոմեր» կոչվող ծրագիր էին անում, մինչև հիմա ծրագրի շահառուների թիվը հազիվ 4-5 տասնյակի է հասնում։ Այս տեմպերով դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ժամանակ պետք կլինի, որ այդ ու նման այլ ծրագրերն արդյունք տան, եթե, իհարկե, ընդհանրապես կարելի լինի խոսել այդ մասին։

Մի ամբողջ տարի տնամերձ հողամասերում այգիների հիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման աջակցության ծրագիր են իրականացրել, ընդամենը 87 գյուղացիական տնտեսություն է ընդգրկված եղել ծրագրում։ Հիմնված այգիներն էլ կազմել են հազիվ 5-6 հեկտար։

Քանի՞ տարի պետք կլինի ու քանի՞ 87 գյուղացիական տնտեսություններ պետք է միանան այս ծրագրին, որպեսզի 300 հազար գյուղացիական տնտեսությունների գոնե կեսը դառնա դրա շահառու։ Այսպիսի ծրագրերով էլ ուզում են գյուղատնտեսություն զարգացնել, մրցակցել ներսի ու դրսի շուկաներում։ Հայ-թուրքական սահմանն են շտապում օր առաջ բացել, որպեսզի թուրքական գյուղմթերքներն ազատ հոսեն Հայաստան ու եղածն էլ կործանեն։

Ֆերմերային տնտեսությունների, երբեմն էլ՝ գյուղատնտեսության հետ կապ չունեցող անհատների մասնակցությամբ մի քանի հեկտար ջերմոցներ են կառուցել՝ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, կարծում են, թե դրանով գյուղատնտեսություն են զարգացրել ու զարգացնում։ Այդպիսի «զարգացման» արդյունքները տեսնում ենք պաշտոնական վիճակագրության ցուցանիշներում։ Գրեթե բոլոր առանցքային ճյուղեր անկումային են։

Հացահատիկի արտադրության ծավալները նախորդ տարի կրճատվել են շուրջ 25 տոկոսով։ Կարտոֆիլի, խաղողի արտադրության ծավալներն են նվազել։ Անկում է գրանցվել պտղի արտադրության ոլորտում։ Այս գյուղմթերքների արտադրությունը տասնյակ հազար տոննաներով հիմա ավելի քիչ է, քան այն ժամանակ, երբ դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ական վարչախումբը Հայաստանում իշխանության չէր եկել ու չէր տվել գյուղատնտեսության «հեղափոխական» զարգացման մեկնարկը։

Գյուղատնտեսության մեջ հեղափոխական զարգացումներ չեն եղել, գյուղացին էլ անմասն է մնացել այն աջակցության ծրագրերից, որոնք գյուղացուն օգնելու անվան տակ իրականացրել են։ Գումարները ծախսել են, բայց դրանից գյուղացին ոչինչ չի շահել։ Արդյունքում՝ ունենք այն, որ գյուղատնտեսության մեջ տարիներ շարունակ բացարձակ առաջընթաց չկա։

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն ռիսկերը. ինչո՞ւ Հայաստանում չեն իջնում բենզինի գները Իրանը լիովին պատրաստ է իր ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի․ Բաղերի Շվիդկոյ. Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է նրան, ինչին պատրաստ է հայկական կողմը Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններն անիմաստ են․ Իրանի ԱԳ նախարար Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ուժեղացնել ճնշումը Էրդողանի վրա Թուրքիայում պատրաստվում են անվստահություն հայտնել Էրդողանին Մենք պատրաստ ենք ցանկացած պատերազմի, բայց ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի. Իրանի ԻՀՊԿ հրամանատար ԱԳՆ արձագանքը որակել այլ կերպ, քան դավաճանական, ուրացող և ապազգային, դժվար է․ Լևոն Քոչարյան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ Գյումրին կունենա ամենաանկայուն ու կարճ քաղաքային իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց Արցախի իշխանությունները խոստանում են արձագանքել ԱԺ ամբիոնից հնչող հերյուրանքներին Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդյանցի Կոկոն» Ադրբեջանի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է արել «պատասխանատվության ենթարկել» Հայաստանին Որ ուժը քանի մանդատ կունենա. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դժվար է այլ կերպ բնութագրել, քան՝ մանիպուլյատիվ․ Հակոբ Բադալյան Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․ Անդրեի նախկին կնոջ խոստովանությունը «Ձեր անվերապահ աջակցությունը վայելող Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն է, ու՞մից եք բողոքում». «Շիրակ»-ի պատասխանն՝ «Արարատ»-ին Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին Volkswagen-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում Ռուբեն Վարդանյանը խնդրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am