Թրամփը կցանկանար Օբամայի հետ մրցակցել նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի ուսումնասիրել երրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, սակայն չէր հրաժարվի ընտրություններում մրցակցել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ։ Այս մասին Թրամփն ասել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում:

«Այժմ մարդիկ ինձ խնդրում են առաջադրել թեկնածությունս…. Նրանք ասում են, որ կա մի տարբերակ, որով դուք կարող եք դա անել, բայց ես չգիտեմ դրա մասին, չեմ ուսումնասիրել այդ հարցը», – ասել է նա։Թրամփի խոսքով՝ ինքը «երջանիկ կլիներ», եթե դեմոկրատները նախագահական ընտրություններում առաջադրեին նախկին նախագահ Օբամային. «դա վատ չէր լինի»:

Ավելի վաղ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում, պատասխանելով պետության ղեկավարի հաջորդ նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության հարցին, հայտարարել էր, որ սիրում է իր աշխատանքը, սակայն առայժմ կենտրոնացած է ընթացիկ գործերի վրա։ Նա ընդգծել էր, որ «չափազանց վաղ է մտածել» երրորդ ժամկետով առաջադրվելու մասին, սակայն «շատ մարդիկ ցանկանում են, որ ես դա անեմ»:

ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղումն արգելում է նույն անձին երկու անգամից ավելի զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Թրամփի ներկայիս ժամկետը երկրորդն է։

Միակ նախագահը, որը պաշտոնավարել է երկու ժամկետից ավելի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտն էր: Սահմանադրության 22-րդ ուղղումը վավերացվել է 1951 թվականին՝ Ռուզվելտի մահից հետո։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Փաշինյանին ասեք, որ դագաղը գրպան չունի․ պռոշյանցի ակցիայի մասնակից (video) Մեր նպատակներն են լինելու հասնել`1988-92թթ. Ադրբեջանի տարածքից ավելի քան 500,000 հայ փախստականների վերադարձի իրավունքի վերականգնմանն Ադրբեջանի կողմից․ Գաբրիելյան Խնդրել Շվեյցարիային՝ Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն. «ՀայաՔվե»-ն՝ պատանդների ազատման հնարավորության մասին Алиев прожил 30 лет в страхе, и только после зловещей цветной революции ему передали Арцах (video) Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է նրան, ինչին պատրաստ է հայկական կողմը. ՌԴ նախագահի ներկայացուցիչ Մեր տուն գող է մտել․․․ փորձել են թալանել Տիգրան Արզաքանցյանի տունը (video) Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևան քաղաքի Ա.Տիգրանյան 20 հասցեում ապրիլի 9-ին Տավուշում կվադրոցիկլը վթարի է ենթարկվել, 45-ամյա տղամարդը մահացել է Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան #ՈՒՂԻՂ. Նիկոլից հնարավոր է ազատվել. Էդգար Ղազարյան (video) Գնդակն այժմ Ռուսաստանի դաշտում Է, բայց երկիրը բավարար ջանք չի գործադրում հրադադարի հասնելու համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 2019-ին Ստեփանակերտի հրապարակից «Արցախը Հայաստան է և վե´րջ» գոռացող Փաշինյանն արդեն խոստովանել է, որ նա այդ ժամանակ ճիշտ հակառակն էր մտածում, սակայն իր իրական դիրքորոշման մասին չի համարձակվել ասել․ Տիգրան Աբրահամյան Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3564-ի «Հայկական ավիաուղիների» օդանավերի թիվը պակասել է, «Ֆլայուան Արմենիայինը»՝ ավելացել. Hetq.am Փաշինյանը միտումնավոր է զոհաբերել Արցախը․ Սուրեն Սուրենյանց Թուրքիայի արտգործնախարարը դիմել է ընդդիմության առաջնորդին. «Տեղդ իմացի՛ր» Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը ստուգումներ է իրականացրել Լիբանանի հետ սահմանին ՀՐԱՏԱՊ․ Ինչ է կատարվել գիշերը սահմանին․ Նաիրի Հոխիկյանը նոր մանրամասներ է ներկայացնում (video) «Դեբիլ ուռոդներ, ձեր հերը անիծվելու է»․ Զարուհի Փոստանջյանի վրա կրկին հարձակման փորձ են կատարել (video) Թրամփի մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օրերի կամ շաբաթների ընթացքում. ԱՄՆ առևտրի նախարար Վտանգավոր առաջարկություն․ Սուրեն Սուրենյանց Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 46 պաղեստինցի է զոհվել Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները. Էդուարդ Շարմազանով Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում Այսօր մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am