«Իրավիճակը պայթելու է, ու 2026 թվական չի լինելու. չգիտենք՝ վա՞ղն ինչ է զիջելու». Հուսիկ Արա

Բանաստեղծ Հուսիկ Արան դիտարկելով Գյումրիում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքները, հույս ունի, որ ժողովուրդը կմիավորվի և թույլ չի տա, որ օրվա իշխանությունները հասնեն 2026 թվականի ընտրություններ, քանի որ ամեն րոպե ու ժամ Հայաստանից մի հատված է կտրվում ու հանձնվում թշնամուն։

 

«Միավորումը միշտ իր արդյունքը տալիս է, ինքս սրա մասին բազմիցս խոսել եմ, որ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու համար պետք է միավորվեն նախկին 3 նախագահները, սա այսօր ամենակարևորն ու հրատապն է։

Ընդդիմությունից տարբեր ուժեր կային, բայց հիմնականում 4 ընդդիմադիր ուժ ձայն ստացավ, որը միավորվելով՝ կկարողանա վերցնել իշխանությունը։ Իսկ ՔՊ-ի դեպքում ամեն ինչ հասկանալի է՝ այդքան աշխատողներ ունեն, նրանք կարողացան այդքան ձայն տալ։ Հիմա մնում է ընդդիմության միավորումը, որին սպասում ենք, եղավ այն, ինչին սպասում էինք, և տեղի ունեցածն օրինաչափ էր։ Էլ չեմ խոսում Փարաքարի ընտրություններից, որտեղ մարդը միանձնյա հաղթանակ տարավ՝ ընդդեմ ՔՊ-ի»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Հուսիկ Արան։

Ըստ նրա, երբ խոսվում է, որ իշխանություններին պետք է հեռացնել 2026 թվականի ընտրությունների միջոցով, շունչը կտրվում է, քանի որ Հայաստանի համար ամեն ժամ ու օր թանկ է։ Հետևաբար՝ իշխանություներին հեռացնելու համար չպետք է սպասել մինչև 2026 թվականը։«Տեսնում եք, ամեն ժամ մի բան սա զիջում է Ադրբեջանին։ Խայտառակություն է, ադրբեջանցի քաղտեխնոլոգները, մտավորականությունը ձեռք են առնում, ասում են՝ «սուրճ պատվիրենք ու սպասենք, որ Հայաստանը պայմանագիր է ստորագրելու, բայց ի՞նչ պայմանագիր, բա մեր «Էրիվանը», մեր «Արևմտյան Ադրբեջանը»»։ Դրա համար չպետք է սպասել 2026 թվականին, մինչ այդ մեր երկրի համար բանը բանից անցած է լինելու, պետք է փողոցային պայքարով, անվստահություն հայտնելով հեռացնել այս իշխանությանը։ Մենք չգիտենք՝ մոտ օրերս ինչ է սպասվելու, Ադրբեջանը կրակում է, իսկ հայկական կողմից «չկրակելու» հրաման կա»,- հավելեց Հուսիկ Արան։

Նա վստահ է՝ ամեն րոպե էլ իրատեսական է, որ ժողովուրդը կարող է իշխանությանը հեռացնել, պազապես անհրաժեշտ է լավ առաջնորդ, որին 3 տարուց ավելի է՝ հանրությունը սպասում է։

«Ամեն րոպե պետք է հասկանանք, որ ՀՀ-ում իշխանափոխությունը Հայաստանի ու մեր պետականության օգտին է լինելու։ Չգիտենք՝ վա՞ղն ինչ է զիջելու, որոնք վերջում մեզ տանելու են վերջնական կործանման։ Երբեմն ինքս շատ եմ քննադատում մեր ժողովրդին, բայց ի՞նչ անի ժողովուրդը, երբ չկա առաջնորդ, նույն այդ ժողովուրդն իր զավակներին տվեց հայրենիքի համար, ի՞նչ անի ժողովուրդը, որին խաբում են։

Հիմա ժողովուրդն ամեն բանից «պրոբկի» նման թռնում է, առաջնորդ չկա։ Սրբազանը եկավ, արեց այն, ինչ կարողացավ։

Դանակը հասել է ոսկորին, մենք՝ հայերս, այս ենք, սպասում ենք, մինչև ամեն ինչ կորցնում ենք, նոր ոտքի ենք կանգնում։ Պահը հասունացել է, իրավիճակը պայթելու է, ու 2026 թվական չի լինելու»,- ընդգծեց Հուսիկ Արան։

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Ոչ վարչապետը, ոչ որեւէ մեկը իրավունք չունի տղաների հայցերը հետ կանչի ՄԻԵԴ–ից. Ռուզաննա Ստեփանյան Իրանը դիտարկում է Փեզեշքիանի այցն Ադրբեջան ՄԻԵԴ-ում այսօր ունենք ավելի քան 80 տեսանյութ, որոնք ապացուցում են, որ տղաները գերեվարվել են․ Ստեփանյան Գոռ Ասրյանը ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից «Ժողովուրդը նորից թքեց Փաշինյանի վրա»․ Սամվելյան (video) Արցախի թեման փակելու իշխանությունների գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել․ Դիվանագետների խորհուրդ «Խոզ խանձող Նիկոլն ու իր բռփեջ հարճը» պետական շենք են սեփականաշնորհել․․․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արտակարգ. Չեխիայում 12-17 տարեկան աղջիկների խումբը մասսայական սպանդ է կազմակերպել հիվանդանոցում Երևանում բախվել են «Kia»-ն, «Mercedes»-ը ու «Hyundai Elantra»-ն. վերջինը կողաշրջվել ու բռնկվել է Ժաննա Ալեքսանյանը հերքել է Գալյանին «Շնե՛ր, դուք գոնե Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի ապրած սարսափը պատկերացնու՞մ եք»․ Անժելա Թովմասյան (video) Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Ապօրինի աղբավայրը մեծանում ու «ծաղկում» է․ Գևորգ Թոսունյան Երբեմն արձանագրվում են անկանոն կրակոցներ․ ՀՀ ՊՆ Ինչի՞ց է սկսվել դատապարտյալների ջարդը Մարտուն Գրիգորյան, Վարդան Ղուկասյան, մենք Ձեզ հետ կապված հույս ունենք․ Անժելա Թովմասյան (video) «Սյունիքում կրակոցներ են, անհասկանալի իրավիճակ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Փաշինյա՛ն, դու ո՞վ ես, որ նման բան անես․ Ռուզան Ստեփանյան (video) Մարտուն Գրիգորյա՛ն, հիմա քո գրածը հայտարարությու՞ն էր, թե՞ «կլյաուզա»․ Անժելա Թովմասյան (video) Ես տեսել եմ՝ ինչպես գերեվարեցին որդուս․․․ մայրը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) «Ա՛յ գյոռբագյոռ», սահմանին գիշերը կրակում են, դու հեծանի՞վ ես «տժացնում» (video) Արցախցինե՛ր, դուք մենակ չեք իր վրա օրական 1 մլնից ավել ծախսող դավաճան Նիկոլի դեմ․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դուք չե՛ք պատկերացնում՝ ինչ վիճակ է Սյունիքում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «ԱրմՔոմեդիի տղե՛րք, բոլոր նորմալ հայերն արդեն կողմնորոշվել են»․ Անժելա Թովմասյան (video) Այո՛, ԱԺ ընդդիմությունն այդ ժամանակ իրեն խայտառակ պահեց․․․ Թովմասյան-Էդգար Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am