Հուսանք՝ Գյումրիում ընդդիմադիրները քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ. հայտարարություն

Գյումրի քաղաքում և Փարաքար համայնքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստան» խմբակցությունն արձանագրում է, որ 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի քաղաքում և Փարաքար խոշորացված համայնքում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրությունը, թույլ չտվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վերցնել իշխանությունը։

 

Այս երկու համայնքներում էլ ընտրություններն արտահերթ էին, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ինչպես այլ ՏԻՄ-երում, անտեսելով քաղաքացիների նախորդ ընտրությունը, բռնազավթել էր իշխանությունը։

Այս անգամ էլ վարչակազմն անսահման օգտագործեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով բռնաճնշումների դիմեց ընդդիմադիր թեկնածուների դեմ, փորձեց վախի մթնոլորտում ուղղորդել ընտրողներին, բարձրաստիճան գրեթե բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին գործուղեց այդ համայնքներ։ Ձախողումից հետո էլ երեսպաշտորեն հայտարարում են, թե իրենք ազատ, արդար ընտրությունների երաշխավոր են, քաղաքացու ընտրությունն իրենց համար օրենք է։

 

ՏԻՄ ընտրություններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել։

 

​«Հայաստան» խմբակցությունը շնորհավորում է Փարաքար համայնքում առավելագույն ձայներ հավաքած «Միասնություն» դաշինքին։ Հուսանք՝ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը քաղաքապետ կընտրեն՝ ձախողելով Գյումրիում իշխանությունը զավթելու Փաշինյանի ցանկացած փորձ։

ք. Երեւան

01.04.2025թ.

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Ոչ վարչապետը, ոչ որեւէ մեկը իրավունք չունի տղաների հայցերը հետ կանչի ՄԻԵԴ–ից. Ռուզաննա Ստեփանյան Իրանը դիտարկում է Փեզեշքիանի այցն Ադրբեջան ՄԻԵԴ-ում այսօր ունենք ավելի քան 80 տեսանյութ, որոնք ապացուցում են, որ տղաները գերեվարվել են․ Ստեփանյան Գոռ Ասրյանը ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից «Ժողովուրդը նորից թքեց Փաշինյանի վրա»․ Սամվելյան (video) Արցախի թեման փակելու իշխանությունների գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել․ Դիվանագետների խորհուրդ «Խոզ խանձող Նիկոլն ու իր բռփեջ հարճը» պետական շենք են սեփականաշնորհել․․․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արտակարգ. Չեխիայում 12-17 տարեկան աղջիկների խումբը մասսայական սպանդ է կազմակերպել հիվանդանոցում Երևանում բախվել են «Kia»-ն, «Mercedes»-ը ու «Hyundai Elantra»-ն. վերջինը կողաշրջվել ու բռնկվել է Ժաննա Ալեքսանյանը հերքել է Գալյանին «Շնե՛ր, դուք գոնե Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի ապրած սարսափը պատկերացնու՞մ եք»․ Անժելա Թովմասյան (video) Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Ապօրինի աղբավայրը մեծանում ու «ծաղկում» է․ Գևորգ Թոսունյան Երբեմն արձանագրվում են անկանոն կրակոցներ․ ՀՀ ՊՆ Ինչի՞ց է սկսվել դատապարտյալների ջարդը Մարտուն Գրիգորյան, Վարդան Ղուկասյան, մենք Ձեզ հետ կապված հույս ունենք․ Անժելա Թովմասյան (video) «Սյունիքում կրակոցներ են, անհասկանալի իրավիճակ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Փաշինյա՛ն, դու ո՞վ ես, որ նման բան անես․ Ռուզան Ստեփանյան (video) Մարտուն Գրիգորյա՛ն, հիմա քո գրածը հայտարարությու՞ն էր, թե՞ «կլյաուզա»․ Անժելա Թովմասյան (video) Ես տեսել եմ՝ ինչպես գերեվարեցին որդուս․․․ մայրը սարսափելի մանրամասներ հայտնեց (video) «Ա՛յ գյոռբագյոռ», սահմանին գիշերը կրակում են, դու հեծանի՞վ ես «տժացնում» (video) Արցախցինե՛ր, դուք մենակ չեք իր վրա օրական 1 մլնից ավել ծախսող դավաճան Նիկոլի դեմ․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դուք չե՛ք պատկերացնում՝ ինչ վիճակ է Սյունիքում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «ԱրմՔոմեդիի տղե՛րք, բոլոր նորմալ հայերն արդեն կողմնորոշվել են»․ Անժելա Թովմասյան (video) Այո՛, ԱԺ ընդդիմությունն այդ ժամանակ իրեն խայտառակ պահեց․․․ Թովմասյան-Էդգար Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am