Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Գերմանիայի նախագահին՝ Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրի մասին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում և նրա կարևոր ազգապահպան առաքելությունը։

Նորին Սրբությունը հաստատեց, որ պատմության ընթացքում հայ ազգն իր հավատքի զորությամբ և առ Աստված ապավինությամբ է դիմագրավել նեղություններն ու փորձությունները, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նմանությամբ հաղթահարել բազում գողգոթաներ՝ այդ թվում 20-րդ դարասկզբին իր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ նույն հավատքով և ամուր կամքով հայ ժողովուրդը կհաղթահարի վերջին տարիներին հայրենիքին պատուհասած փորձությունները և ներկա ծանր մարտահրավերները։

Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմեց պրն․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Նորին Սրբության խոսքի համաձայն, առկա հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ վերջիններիս արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել և ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել։

Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, կարևորեց կրոնների դերակատարությունը ժողովրդների կյանքում խաղաղության և համերաշխության ապահովման գործում։ Պրն․ Շտայնմայերը հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։

Վերջում նախագահը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ուղեկցությամբ շրջեց Մայր Տաճարում, ծանոթացավ հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի հետ միասին Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք բարձրացրեցին առ Աստված աշխարհում խաղաղության և մարդկության բարօր ու ապահով կյանքի համար։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ուկրաինական ԱԹՍ–ն Կրասնոդարի երկրամասում ընկել է երկաթուղային գծերի վրա Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ 2 անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ. Թրամփի հետ բանակցություններում նաև քննարկվելու է Իրանի հարցը Վրաստանի վարչապետն իրական է համարում տարածքային ամբողջականության վերականգնումը Վարդան Ղուկասյան, հլը հանգիստ․ Էդգար Ղազարյան (video) Ինչպես առանց ամոքումի չմնաց Աստվածածնի վիշտը, այնպես էլ անհուսության ու անվերջանալի տառապանքի չպետք է մատնվեն մեր մայրերի սրտերը. Արցախի թեմ Չափիդ մեջ մնա, Մարտու՛ն․․․ (video) Բաքվից կոչ են անում «պատասխանատվության ենթարկել Հայաստանին ադրբեջանական տարածքների ականապատման համար» «Փաշինյանը գործ է տվել․․․ Աշոտիկը փախած է»․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը Գյումրիում հատուկ գործողության է պատրաստվում․ Գառնիկ Դանիելյան (video) Իսրայելը դարձյալ հարվածել է Լիբանանի հարավին. կա 2 զոհ Արմեն Քոլոյանն ակնկալում էր, որ պետք է գովերգեմ Հանրային ռադիոյի աշխատակիցներին խուզարկելու նպատակը. Ռադիոյի նախկին իրավաբան Նման հակահայ և հակապետական հայտարարությանն աշխարհում հղում անում են միայն Նիկոլի ռեժիմի ներկայացուցիչները. Սաղաթելյան Ադրբեջանական կողմից գիշերները շարունակում են կրակել. Խոզնավարում և Խնածախում ձայները լսվում են Հարկայինը թակելու է ձեր դուռը, եթե… Սամսոն Գրիգորյան Արցախի հարցը փակել ի զորու չէ որևէ մեկը․ Իշխան Սաղաթելյան Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանին՝ «ականազերծմանը խոչընդոտելու համար» Փաշինյանին ասեք, որ դագաղը գրպան չունի․ պռոշյանցի ակցիայի մասնակից (video) Մեր նպատակներն են լինելու հասնել`1988-92թթ. Ադրբեջանի տարածքից ավելի քան 500,000 հայ փախստականների վերադարձի իրավունքի վերականգնմանն Ադրբեջանի կողմից․ Գաբրիելյան Խնդրել Շվեյցարիային՝ Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն. «ՀայաՔվե»-ն՝ պատանդների ազատման հնարավորության մասին Алиев прожил 30 лет в страхе, и только после зловещей цветной революции ему передали Арцах (video) Ռուսաստանը բաց է Հայաստանի հետ համագործակցության համար և պատրաստ է նրան, ինչին պատրաստ է հայկական կողմը. ՌԴ նախագահի ներկայացուցիչ Մեր տուն գող է մտել․․․ փորձել են թալանել Տիգրան Արզաքանցյանի տունը (video) Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևան քաղաքի Ա.Տիգրանյան 20 հասցեում ապրիլի 9-ին Տավուշում կվադրոցիկլը վթարի է ենթարկվել, 45-ամյա տղամարդը մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am