«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արցախցիները հաջորդ շաբաթ նախատեսում են մեծ հանրահավաք իրականացնել: Այն ուղղված է լինելու արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանը, Բաքվից գերիների վերադարձին, Արցախում գտնվող նյութական մշակույթի պահպանմանն ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը:
Նշենք, որ տրամադրվող սոցիալական աջակցությունը ապրիլի 1-ից գործելու է մասամբ: Արցախցիները հորդորում են՝ մինչև բնակարանով ժողովրդին ապահովելը, պետք է գործի 40+10 հազար դրամի աջակցությունը: Ինչպես նրանք են ասում՝ այն այս պահին այլընտրանք չունի:
Առաջարկվող բնակարանային ծրագրից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ևս դժգոհ են: ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող բնակարանային ծրագրից արցախցիների դժգոհության մասին են փաստում անգամ ծրագրից օգտվողների և դիմողների թվերը. այսօրվա դրությամբ բռնի տեղահանված արցախցիներից հավաստագիր է ստացել շուրջ 3 տոկոսը, բնակարան է ձեռք բերել 0.2 տոկոսը:
Արցախցիները համարում են, որ պետության կողմից առաջարկվող բնակարանային ծրագիրը լավ արդյունք չի կարող ունենալ և նպաստելու է միայն արտագաղթին, կամ էլ հենց Հայաստանի ներսում է ներգաղթ տեղի ունենալու՝ գյուղից գյուղ, մարզից մարզ, քաղաքից քաղաք»։
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը