«Հայէկոնոմբանկը» Ռուբեն Հայրապետյանի գործով կեղծ քաղվածք է տրամադրել. բնօրինակն ունեինք, գործի վարույթը կասեցնելու հիմք էր. Վահագն Դալլաքյան

«Դատախազությունը բոլոր նմանատիպ գործերով ֆայլեր ունի: Իրենց վերլուծությունը որոշակի excel ֆայլերով են անում: Այս կամ այն փուլում դրանք տրամադրվում են և՛ դատարանին, և՛ պատասխանող կողմին: Մարտի 7-ին կայացած դատական նիստին մենք այդ հարցը բարձրացրեցինք: Դատախազության ներկայացուցիչը խոստացավ մեկ շաբաթում տրամադրել, մենք էլ խնդրեցինք ծանոթանալու համար մեկ ամիս ժամկետ»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական նիստից հետո, 168․am–ի հաղորդմամբ, ասաց Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը՝ անդրադառնալով այսօրվա դատական նիստը հետաձգելու՝ իրենց միջնորդության պայմաններին:

Վերջինս նշեց՝ հաշվարկային ֆայլը փոստային առաքումով իրենք ստացել են մարտի 20-ին և դրանց ծանոթանալու համար փաստացի մեկ շաբաթ ժամանակ են ունեցել:

«Միջնորդեցինք հետաձգել արդեն նշանակված բոլոր դատական նիստերը, դատարանը բավարարեց 2-ը»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ մինչ նախորդ դատական նիստը դատախազությունն անընդհատ ձգձգում էր նիստերը, իսկ հիմա շահագրգիռ են արագ-արագ նիստեր նշանակելու հարցում, Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչն ասաց՝ շատ առիթներով դատախազությանն իրենք հայտնել են իրենց դիրքորոշումները գույքի վերաբերյալ, որոնք վերահաշվարկ կատարելու և հայցի պահանջն էապես նվազեցնելու, եթե ոչ հայցից առհասարակ հրաժարվելու համար ամուր հիմքեր էին:

«Մի քանի դատական նիստեր հետաձգվել էին այդ պատճառաբանությամբ: Դատախազությունն ասում էր, որ աշխատում են վերահաշվարկի ուղղությամբ, ու շատ հնարավոր է, որ հայցի առարկայի փոփոխություն կատարվի: Մենք սպասում էինք վերահաշվարկին ու հայցի առարկայի փոփոխությանը, բայց նախորդ դատական նիստին պարզ դարձավ, որ որևէ վերահաշվարկ չունեն, հայցից չեն հրաժարվում, առարկան չեն պակասեցնում»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

Վերջինս հիշեցրեց՝ նախորդ դատական նիստերից մեկում իրենք ներկայացրել են գործի վարույթը կասեցնելու միջնորդություն, որովհետև ապօրինի գույք որակված մեծ ծավալի գնահատականի հիմքում ընկած էր «Հայէկոնոմբանկի» կողմից տրված քաղվածք, որն իրականությանը չէր համապատասխանում:

«Այդ քաղվածքը ցույց էր տալիս, որ ընկերություններից մեկի բանկային հաշվով տարիների ընթացքում որևէ շրջանառություն չի եղել, բայց մենք ունեինք հենց «Հայէկոնոմբանկից» պահպանված բնօրինակ անդորրագրեր, որոնք ցույց են տալիս շատ խոշոր չափի շրջանառություններ այդ բանկային հաշվով: Եվ այդ առերևույթ կեղծ քաղվածքի վրա հիմնվելով՝ դատախազությունն ապօրինի է որակել 2001-2004թթ. ստացված շուրջ 4 միլիարդ դոլարի եկամուտ, և դրանից բխող հետագա եկամուտներն էլ էլի գնահատվել են ապօինի հետագա տարիների ընթացքում: Սրա վերաբերյալ հաղորդում ենք ներկայացրել: Նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է. բայց որևէ արդյունքի դեռ չենք հանգել: Այս հիմքով միջնորդել էինք կասեցնել այսօրվա գործով վարույթը: Դատարանը միջնորդությունը չբավարարեց»,- ասաց Վահագն Դալլաքյանը:

դիտվել է 775 անգամ
Լրահոս
Ադրբեջանը Հայաստանին երեք-չորս ուղղություններով խփելու է․․․ երկու ժամ է լինելու, եթե․․․ Նահապետյան (video) Դոգը պետք է 20 միլիարդ վերադարձնի երևանցիներին․․․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Քիչ էր մնում Անդրանիկ Միհրանյանն ասեր՝ ո՞վ ասաց՝ Լենինը մահացել է, Լենինը ողջ է․․․ (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը տապալվե՛լ է, տապալվում է ու դեռ սպասե՛ք․․․ Հենրիխ Դանիելյան (video) Անժելա՛, հիշու՞մ ես, որ գնացինք Դաշնակցության գրասենյակ․ Էդգար Ղազարյան (video) Այդպես էլ Նիկոլի զուգընկերուհին ձեր հարցերը կլուծի․․․ (video) 85-ամյա հային գլխատողի նկատմամբ Փաշինյանը դադարեցրել է հետախուզումը (video) Գյումրիում Մարտունը մի կարևոր բան կոտրեց․ Հայկ Նահապետյան (video) Երևանում օտարերկրացիների հյուրասիրած թունավոր կոնֆետները վարորդը հյուրասիրել է 3-ամյա աղջկան. երեխայի կյանքը հաջողվել է փրկել Հերթական աբսուրդն է. Վարոսյանը՝ Իշխանյանի գրառումը հավանելու համար քաղաքացուն ՔԿ հրավիրելու մասին «Ողորմելիներ, նամուս, ամոթ չունե՞ք… նման անբարոյական ստեր պատվիրել մի մարդու վրա, ում կյանքի հավատամքն է եղել Ազատ Արցախը…». Շարմազանով Արտակարգ.. Իսրայելը ռմբակոծել է սիրիական բազան. սպանվել են թուրք ինժեներներ. ԶԼՄ Այո՛ Ռուբեն Վարդանյան, չարիքը Հայաստանում է նստած․ Անժելա Թովմասյան (video) Դավիթ Բաբայանը Բաքվում հայտարարել է՝ դեմ է եղել Ադրբեջանի հետ ինտեգրմանը Международный розыск, объявленный Арменией в отношении фитнес-тренера и террориста Кямиля Зейналлы, отменен также по запросу Армении «Գիշերը գող է մտել մեր տունը». Տիգրան Արզաքանցյան «Նիկոլական պրոպագանդան այլևս դասական քարոզչություն չէ. այն դարձել է ազգային ինքնության դեմ ուղղված ռազմավարություն» Գյումրին դառնալու է այս իշխանությունների վերջի սկիզբը, ՔՊ-ն կորցրել է հանրային վստահությունը․ Արմինե Օհանյան Ինձ ասում են՝ ուրիշ երեխա չունե՞ք, գնացեք, մխիթարվեք․ անհետ կորածի մայր (video) Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ներգրավված չէ ապրիլի 12-ի ցույցի կազմակերպականը 40-ամյա հրուշակագործ կնոջ մահվան գործով քրեական վարույթ է հարուցվել «ինքնասպանության հակելը» հոդվածով «Էրդողանը տարածաշրջանը տանում է դեպի անկայունացում»․ Իրանցի ցուցարար Բաքվում ընթացող կեղծ դատավարությանը այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը մարդասպան դահիճի վրայից հանել է հետախուզումը»․ Հայկ Նահապետյան (video) Ծնողները բողոքում են դպրոցներում դրամահավաքությունից. Ոսկան Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7_ին` ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 7_ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 7_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 7_ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 4_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 4_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Ապրիլի 4_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am