Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին ասել է Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ շփումները կարգավորելու նպատակով նոր հանդիպման նախապատրաստման մասին։ Այս մասին գրում է tass.ru-ն:
Լավրովը նշել է, որ ներկայումս Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հավանությամբ աշխատանքներ են տարվում Մոսկվայում և Վաշինգտոնում դեսպանատների աշխատանքին խանգարող «գրգռիչների վերացման ուղղությամբ»։ «Հանդիպում է եղել Ստամբուլում, այժմ պատրաստվում է երկրորդ հանդիպումը, այդ ընթացքում կապեր են հաստատվում հեռախոսով և տեսակոնֆերանսով»,- ասել է Լավրովը։ Նախարարն ընդգծել է, որ չի ցանկանում կանխատեսումներ անել, սակայն Մոսկվան առաջընթաց է տեսնում շփումներում։ Լավրովի խոսքերով, «ամերիկյան գործընկերների կողմից ցանկություն կա վերացնել դիվանագետների բնականոն աշխատանքի համար այդ խոչընդոտները, որոնք լիովին անընդունելի են դիվանագիտական պրակտիկայի տեսանկյունից»: ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ոչ թե Մոսկվան է սկսել «խոչընդոտել դիվանագետների աշխատանքը», այլ Բարաք Օբամայի վարչակազմը։ Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը նման գործողություններին պատասխանել է միայն փոխադարձության օրենքներով, որոնք «ոչ ոք չի չեղարկել» դիվանագիտության մեջ։
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը