Հաջիևը Իրանի նախագահի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը հանդիպել է Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանային։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաջիևը հանդիպման մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Զրույցի ընթացքում մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների հարցերի շուրջ։
Նաև, ի շարունակություն 2025 թվականի փետրվարին Իրան կատարած այցի ընթացքում կայացած բանակցությունների, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր»,- ասվում է հրապարակման մեջ։