Գրառումս վերահաստատում եմ՝ բոլոր մանրամասներով. Նիկոլ Փաշինյանը՝ Արծրուն Հովհաննիսյանին

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տարակուսանք է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսակ Արծրուն Հովհաննիսյանի՝ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին անուշադրության մատնելու վերաբերյալ Փաշինյանի Facebook-յան գրառման առնչությամբ հայտնած տարակուսանքի վերաբերյալ: «Տարակուսանքով կարդացի հարգարժան Արծրուն Հովհաննիսյանի գրառումը։ Նա ասում է, թե վարժարանի սաների համար նախորդ օրը նույն համերգից եղել է։ Երեւի վարժարանի սաների ծնողներին էլ էին նախորդ օրը ավտոբուսներով բերել, համերգ արել ետ տարել։ Իսկ վարժարանի ուսանողների թվի մասին տեղեկությունը տարօրինակ է, որովհետեւ երեկ տեղում ուրիշ թվեր էր ասվում։ Հույս ունեմ՝ թվերի տարբերությունը ընդամենը «դահլիճի փոքրությունը» հիմնավորելու համար է։ Երեկվա գրառումս վերահաստատում եմ՝ բոլոր մանրամասներով։ Իսկապես մեր իրականությանը բնորոշ տեսարան էր․ դրսում ծառերի տակ կուչ եկած չարքաշ մարդիկ, եւ դատարկ դահլիճում համերգ լսող էլիտա։ Վերջիններս այդ նույն ծրագիրը լսել են արդեն, երեւի, հարյուրերորդ անգամ ու տարին չորս հինգ անգամ լսելու առիթ են ունենում։ Իսկ էդ վարժարանի սաների մեծ մասը, ավելի հավանական է՝ ոչ ոք՝ կյանքում իրենց ծնողների, եղբայրների ու քույրերի հետ համերգ չի գնացել։ Մեծ հավանականությամբ ծնողներից շատերը նույնպես կյանքում համերգ չեն գնացել։ Հիմա նույնիսկ չեմ ուզում սրա հետ կապված քաղաքական հետեւություններ բարձրաձայնել։ Պարզապես ասում եմ՝ եթե մի փոքր ավելի քիչ կենտրոնացած լինեիք բարձրաստիճանների վրա, գուցե այս նրբությունը կնկատեիք եւ միջոցառումը կկազմակերպեիք սա հաշվի առնելով։ Իսկ ընդհանրապես՝ Մոնթե Մելքոնյան վարժարանին, նրա սաներին, մանկավարժական կազմին մեծ հաջողություններ եմ մաղթում։ Սա կարեւորագույն կրթական օջախ է եւ պետք է ակնկալել, որ նրա ճանապարհը կլինի իսկապես վերընթաց»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am