Գյումրիում բաց քվեարկություն է եղել
«ՀայաՔվե» դիտորդական նախաձեռնությունն ահազանգում է` Գյումրիում բաց քվեարկություն է եղել:
Նույն դիտորդական առաքելությունը նաև հայտնում է, որ Փարաքարի 14/03 տեղամասում ընտրողը քվեարկության է եկել ՔՊ-ի քարոզչանյութերով։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։