ՔՊ-ն ֆեյսբուքում ընտրական քարոզչության վրա ծախսել է 6 000.000 դրամ

Մարտի 30-ին՝ կիրակի օրը, Գյումրիում և Փարաքարում տեղի են ունենալու արտահերթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ակտիվ նախընտրական պայքարն արդեն վաղուց տեղափոխվել է սոցիալական ցանցեր, որտեղ քաղաքական ուժերը միլիոնավոր դրամներ են ծախսում՝ հատկապես վճարովի գովազդների միջոցով։

CivilNetCheck-ի ուսումնասիրությունը բացահայտել է, որ վերջին մեկ ամսում՝ փետրվարի 24-ից մարտի 25-ը, հայաստանյան տիրույթում սոցիալական, ընտրությունների կամ քաղաքական հարցերի վերաբերյալ գովազդներին ուղղվել է շուրջ 37,000 դոլար։ Այս գումարի գրեթե կեսը՝ 18,500 դոլարը, անմիջականորեն կապված է Գյումրիի և Փարաքարի ընտրությունների հետ։

Թանկարժեք քարոզչությունը՝ իշխանությունների ձեռքին
Գյումրիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 9 քաղաքական ուժեր, իսկ Փարաքարում՝ 4։ Սակայն Meta-ի գովազդային հարթակում իրական ներկայություն ունեն ընդամենը չորսը։ Մնացածները կա՛մ չեն օգտագործում վճարովի գովազդներ, կա՛մ ծախսերը չնչին են։

Meta-ի՝ 2025-ի մարտի 25-ի դրությամբ տվյալները ցույց են տալիս, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրա հետ փոխկապակցված էջերը միասին ծախսել են մոտ 16 հազար դոլար (ավելի քան 6 մլն դրամ), ինչը կազմում է Meta-ի հարթակում ընտրություններին ուղղված քաղաքական ծախսերի շուրջ 86 տոկոսը։

Հարկ է նշել, որ Meta-ի գովազդային գրադարանի տվյալները, թեև պաշտոնական են, կարող են ամբողջական պատկերը չարտացոլել։ Չեն հաշվարկվում այն գովազդները, որոնք հրապարակվելուց հետո ջնջվել են կամ որոնց համար օգտագործված էջերն այժմ արդեն գոյություն չունեն։ Հոդվածի հրապարակման պահին Meta-ում մարտի 25-ից հետո թարմացված տվյալները դեռևս հասանելի չեն։

Ինչպե՞ս է բաշխվում է այս 16,000 դոլարը. ՔՊ-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անձնական էջն առաջատարն է՝ շուրջ 7,700 դոլարով։ Կուսակցության պաշտոնական էջը ծախսել է մոտ 3,000, իսկ Փարաքարի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ գրեթե հազար դոլար։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ բյուջեի մի զգալի մասն ուղղվում է ոչ թե սեփական քարոզչությանը, այլ՝ ընդդիմադիրների դեմ հակաքարոզչությանը։

Կեղծ էջերի ցանց՝ ընդդիմադիրներին հարվածելու համար
Ուշագրավ է, որ ՔՊ-ի և նրա հետ կապված էջերի ընդհանուր գովազդային բյուջեի ավելի քան 20%-ը՝ 3,397 դոլար, ուղղված է տարբեր էջերի ֆինանսավորմանը, որոնք հիմնականում զբաղված են ընդդիմադիր թեկնածուների վարկաբեկմամբ։

Այս ցանցի առանցքը կազմում է «C News» էջը՝ 2,737 դոլար ծախսով, որը ֆինասավորվում է Civic-ի՝ «Քաղաքացիական պայամանագրի» կուսակցական լրատվամիջոցի կողմից, ինչպես նաև, Armenian News-ը՝ 560 դոլարով և «Փրկենք հայրենիքը» էջը՝ 100 դոլարով։

Այս էջերի տարածած բովանդակությունը հազվադեպ է անդրադառնում իշխող ուժի ծրագրերին. փոխարենը՝ կենտրոնանում է ընդդիմադիր թեկնածուների վարկաբեկելու, նրանց անձնական կյանքի և նախկին կապերի մասին բացասական պատմությունների վրա և անգամ հրապարակում անհայտ ծագման «գաղտնի» ձայնագրություններ։

Նկատելի է նաև գովազդային ռազմավարությունների տարբերությունը։ Իշխանական թիմն օգտագործում է բարձրարժեք գովազդներ՝ մոտ 100 դոլար միջին արժեքով, մինչդեռ ընդդիմադիր ուժերի գովազդների միջին արժեքը չի գերազանցում 10-20 դոլարը։ Սա վկայում է ընտրություններում քաղաքական ուժերի ֆինանսական հնարավորությունների էական տարբերության մասին։

Meta-ի գովազդային գրադարանից ստացված տվյալները ցույց են տալիս, որ նման մեթոդներ իշխանության հետ կապված էջերը կիրառել են նաև նախորդ ընտրությունների կամ քաղաքական իրադարձությունների, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի գլխավորած բողոքի ակցիաների, 2023-ի սեպտեմբերին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։

Գյումրին՝ ընտրապայքարի էպիկենտրոն
Տարածքային ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Գյումրիի ընտրությունները դարձել են իրական մարտադաշտ։ Գյումրիի ընտրողների ուշադրությունը գրավելու համար ծախսվել է 14,000 դոլար, ինչը 12 անգամ գերազանցում է Փարաքարի ընտրություններին ուղղված 1,200 դոլարը։

Բացի մասնակից ուժերի թվից, Գյումրիի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է նաև քաղաքի ռազմավարական նշանակությամբ՝ որպես Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք։ Այստեղ հաղթանակը խորհրդանշական նշանակություն ունի բոլոր քաղաքական ուժերի համար։Meta-ի տվյալները ցույց են տալիս միայն քաղաքական ֆինանսավորման մի փոքր, բայց կարևոր հատվածը, չներառելով այլ հարթակներում՝ այդ թվում սոցցանցերում, հեռուստատեսությունում կամ ավանդական մեդիայում կատարվող ծախսերը կամ չդասակարգված գովազդները։

Սակայն նույնիսկ այս սահմանափակ պատկերը վկայում է քաղաքական դաշտի խորը անհավասարակշռության մասին, որտեղ իշխող ուժը տիրապետում է հսկայական ֆինանսական ռեսուրսների և օգտագործում դրանք հակաքարոզչության համար։

դիտվել է 304 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am