Վախի մթնոլորտ համայնքում չկա. Լյուդվիգ Գյուլնազարյան
Փարաքարի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը վստահ է` վախի մթնոլորտ համայնքում չկա, ամեն ինչ նորմալ է լինելու, գնալու է իր հունով, ժողովուրդն էլ` գնալու է զարգացման:
Ինչ վերաբերում է իր մասնակցությամբ միջադեպին, որին` պատահաբար է մասնակից եղել, նշեց` չի կարծում, որ հանրության համար դա մութ է մնացել, բազմիցս ներկայացրել է, կան ՔԿ և դատախազության եզրակացություններ: