Արցախն առաջ էլ եք ատել, թե ՔՊ մտնելուց հետո. հարց` ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին
«Կհանդիպենք վաղը, կգաք շնորհավորելու, հանգիստ կնստենք բոլորի հետ, հետաքրքիր զրույց կունենանք»: Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրիի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը:
Հարցին, թե Արցախն առաջ էլ էր ատո՞ւմ, թե ՔՊ մտնելուց հետո է սկսել ատել՝ Սարիկ Մինասյանը պատասխանեց, որ ինքն Արցախը չի ատում։ Այլ հարցերի Մինասյանը չպատասխանեց և հեռացավ: