Կարևորը փորձություններից որպես մարդ դուրս գալն է. Գրիգորյանը` Սարիկ Մինասյանին
Ճիշտն ասած` Սարիկ Մինասյանի հետ այդքան շփում չեմ ունեցել, որ իմանամ` այն ժամանակ էր Արցախն ատում, թե ՔՊ մտնելուց հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:
«Քաղաքական ուժերը կգան էլ, կգնան էլ, բայց ինքը մնալու է որպես քաղաքի մարդ, կարևորը փորձություններից որպես մարդ դուրս գալն է, մնացածն անցողիկ է»: