Լարվածություն միայն ՔՊ-ն է առաջացնում
Ընդդիմադիր դաշտում ոչ մի լարվածություն չկա, լարվածություն միայն ՔՊ-ն է առաջացնում։ Այս մասին ընտրատեղամասում քվեարկելուց հետո ասաց Գյումրիի քաղաքապետի «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:
«Տեսանք, որ ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա։ Այն լարվածությունը, որ եղավ ու շարունակվում է, միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է»,-ասաց Գրիգորյանը` հույս հայտնելով, որ ամեն բան լավ կանցնի: