Ընտրողներին ասվել է քվեարկության ժամանակ դուրս բերել Մարտուն Գրիգորյանի քվեաթերթիկը. ահազանգ
Գյումրեցի բլոգերն ահազանգում է` իշխանությունները քվեարկության ընթացքը վերահսկելու համար հանձնարարել են որպես ապացույց դուրս բերել 8-րդ համարի քվեաթերթիկը:
«Չգիտեմ որքանով է հավաստի, բայց քաղաքում զբոսնելիս մարդիկ են մոտեցել ու ասել, որ իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ քվեարկության ժամանակ 8-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերեն: Խնդրանքս բոլոր ընտրատեղամասերին` ուշադիր եղեք, հանկարծ մարդիկ բյուլետեն դուրս չբերեն, թող այս ընտրություններն արդար լինեն, ով շատ ձայն հավաքի, նա էլ հաղթի», - ասել է գյումրեցի բլոգեր Արսեն Մարգարյանը:
Նշենք, որ 8-րդ համարի ներքո ընտրություններին մասնակցում է «Իմ քաղաքը» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է: