Որքա՞ն արցախցի է մասնակցել մարտի 29-ի հանրահավաքին
Այսօր՝ մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում ժամը 15:00-ից մեկնարկել էր հանուն Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15:48-ի դրությամբ Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 9500 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։