2 տեղամասերում քվեարկությունը սկսվել է ուշացած, 3 տեղամասերում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ

«Անկախ դիտորդը» ներկայացրել է ընտրությունների ընթացքը Գյումրիում և Փարաքարում 9։30-ի դրությամբ.

«Անկախ դիտորդ» դաշինքը շրջիկ դիտորդական առաքելություն է իրականացնում Փարաքար և Գյումրի համայնքներում շրջիկ խմբերի միջոցով, որոնք հետևում են ինչպես տեղամասային կենտրոններրում և մատույցներում, այնպես էլ 2 համայնքներում տիրող իրավիճակին և ընտրությունների հետ կապված իրադարձություններին:

Առաքելության դիտորդները առավոտյան 7:00-8:00 ժամանակահատվածում դիտարկել են Գյումրիում թվով 8 և Փարաքարում 4 տեղամասային ընտրական հանձնաժողովներում իրականացվող նախապատրաստական նիստը և տեղամասերի բացումը ընտրողների համար:

Ժամը 9։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 32 տեղամաս, որից 25-ը՝ Գյումրիում, 7-ը՝ Փարաքարում։

Դիտարկված տեղամասերում հանձնաժողովի առավոտյան նիստը անցել է առանց միջադեպերի:

Հանձնաժողովի նիստը 2 տեղամասերում սկսվել է ուշացած, 3 տեղամասերում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ, որոնք վերաբերել են անհրաժեշտ գործողությունների հերթականությունը: Մեկ տեղամասում հնարավոր չի եղել դիտարկել հանձնաժողովի անդամների գործառույթների վիճակահանությունը՝ ՏԸՀ անդամների պնդմամբ այն իրականացվել և արձանագրվել էր նախորդ օրը:

Գյումրիի մեկ տեղամասում անբավարար է համարվել քվեարկության սենյակի տարածքը քվեարկությունը կազմակերպելու համար, ևս մեկում լուսավորությունը՝ հանձնաժողովի աշխատանքի և քվեարկության համար: Նշենք, որ քվեախցիկների հատվածում բավարար լուսավորության բացակայությունը կարող է հանգեցնել թույլ տեսողությամբ անձանց կողմից բաց քվեարկության:

Բացառությամբ մեկ տեղամասի, որում #առհասարակ նիստին ներկա չէին քաղաքական ուժերի վստահված անձինք, մյուսներում վերահսկողությունը իրականացնում էին մեկից ավելի կուսակցությունների վստահված անձինք:

Դիտարկված հանձնաժողովներից միայն մեկում տեղամասը բացվել է ընտրողների համար 8:00-ից ուշ:

Նշված տեղամասերից 7-ում տարածքն անբավարար է ընտրողների և քվեասենյակում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար։

Քվեասենյակի լուսավորությունն անբավարար է 6 տեղամասում և քվեախցիկի լուսավորությունն անբավարար է 4-ում։ Քվեախցիկի դիրքը խնդրահարույց էր Գյումրիի մեկ տեղամասում և, հանձնաժողովի նախագահի ուշադրությունը գրավելուց հետո, քվեախցիկների դիրքը փոխվել է։ Կահավորումն ընդհանուր առմամբ անհարմար է գնահատվել 2 տեղամասում։

facebook sharing button

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ձմռանը դեմքի մաշկը սթրեսի է ենթարկվում. ի՞նչ է անհրաժեշտ անել Եթե վաղը մենք դասեր տանք Էրդողանի գլխավոր հակառակորդին, նրանք ժպիտով կնայեն մեզ և շատ այլ երկրների, ահա թե ինչն է սարսափելի. Լը Պենը Ռուսաստանի արձագանքի մասին Մոլդովայի դատարանը մերժել է Գուցուլին կալանքից ազատելու պահանջը ԱՄՆ-ը չի կարող վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի վրա. Մետե Ֆրեդերիկսեն ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել Մյանմայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, այս անգամ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ Շտապ. Իրանը փակել է օդային տարածքը և բանակը բերել մարտական պատրաստության վիճակի Sham TV. Իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Դամասկոսի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտի վրա Ալժիրը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Արտակարգ. կործանվել է Tu-22M3 Ռուսաստանը հիշեցրել է Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան վերածվում է ոստիկանական պետության Վիլեն Գաբրիելյանը անամոթաբար ստում է․ Կորյուն Սիմոնյան ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան եռակողմ ձևաչափ է ձևավորվել, Հրվ Կովկասում տեղի է ունենալու հստակեցում՝ էսկալացիոն մեծ ներուժի պահպանմամբ. Վահե Դավթյան Մատով էսպես կեներ, որ հանկարծ չխոսամ, ասի՝ տղա ջան, մարդասպա՞ն եմ, խուլիգա՞ն եմ, ի՞նչ եմ ․ 75-ամյա Կիմա տատիկ Երկրում իրավիճակի փոփոխությունը կապված է համապետական ընտրություններին արդյունքների հետ` իհարկե եթե լինեն. փաստաբան Ապրիլյան պատերազմի մասնակիցների, հայրենի հողի համար նահատակված մեր քաջորդիների սխրագործությամբ սերունդներ պետք է դաստիարակվեն․ Արման Թաթոյան Շտապօգնության մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Վարդան Ղուկասյանի դեմ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել Չինական կողմը Բաքվում հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստան մեկնողները պետք է 72 ժամ առաջ տեղյակ պահեն ՌԴ պատկան մարմիններին Մարտուն Գրիգորյանը կրկին պնդում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Ապրիլի 3_ին` ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 3_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 2_ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյան ը Ապրիլի 2_ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 2_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 2_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am