Մյանմայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Մյանմայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի են ունեցել երկու հզոր երկրաշարժեր՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։
Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
Ըստ սեյսմիկ ռիսկի համաշխարհային քարտեզի՝ Մյանման դասվում է կարմիր գոտու մեջ՝ միջինից բարձր սեյսմիկ ակտիվության տարածաշրջան։