Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով

2024 թվականի նոյեմբերին 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի հրամանատար Սևակ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։

Գնդապետի փաստաբան Արման Թամրազյանը 168.am-ին հայտնեց, որ ավելի ուշ տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է վարչական հսկողությամբ:

«Այո, փոխել են վարչական հսկողության: Դատախազը վերաքննիչ բողոք տարավ, բայց այն մերժվել է, և մնացել է վարչական հսկողությունը»,- մանրամասնեց նա:

Հիշեցնենք, որ 2022թ. Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշվում էր, որ Աբրահամյանը պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք-հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։

Բայց, ըստ ՔԿ-ի, ի պաշտոնե պարտավոր լինելով որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, որի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և հաջորդող ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով՝ ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ»,- նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ դատարանում գտնվող քրեական գործով միայն մեղադրանքի կողմից դատակոչվել է 51 անձ, այս պահին, ինչպես մեզ տեղեկացրեց Սևակ Աբրահամյանի փաստաբանը, տեղի է ունեցել 8 անձի հարցաքննություն:

«Ջալալ Հարությունյանն արդեն հարցաքննվել է, մի վկա էլ է հարցաքննվել մեր անցած տարվա զրույցից հետո: Այս պահի դրությամբ 8 հոգի հարցաքննվել է՝ 51-ից: Քանի որ նիստերը դռնփակ են, չեմ կարող ասել՝ ինչ է ասել Ջալալ Հարությունյանը դատարանում, բայց կարող եմ նշել՝ նրա ցուցմունքով էլ հաստատվել է, որ Սևակ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է»,- նշեց փաստաբանը:

168.am-ի հետ զրույցում մեկ այլ առիթով Աբրահամյանի փաստաբանն ասել էր, որ 2020թ. սեպտեմբերի 26-ին կազմակերպված խնջույքի մասին Ջալալ Հարությունյանը տեղեկացված և հրավիրված է եղել, սակայն չի մասնակցել:

Շարունակելով վկաների թեման, հավելենք, որ դեռ 2024 թվականի օգոստոսին գրել էինք, որ այս գործով հարցաքննվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը և 10-րդ ԼՀԴ նախկին հրամանատար Կարեն Շաքարյանը:

«Նշված վկաներն իրենց ցուցմունքներում հստակ տեղեկություններ են հայտնել հակառակորդի հաջողությունների վերաբերյալ և նշել, որ դրա միակ պատճառը հանդիսացել է հակառակորդի որակական և քանակական առավելությունը յուրային ուժերի նկատմամբ, որի հարաբերակցությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ կազմել է 1:10, բացի այդ, հակառակորդն օգտագործել է գերճշգրիտ զինատեսակներ, օդում ունեցել է բացարձակ գերակայություն։

Վկաների հարցաքննությամբ հիմնավորվել է, որ հակառակորդի հաջողությունների պատճառը չի հանդիսացել և չէր կարող հանդիսանալ Սևակ Աբրահամյանի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնների խախտումը, չնայած նրան, որ նշված վկաների ցուցմունքներով հերքվել է վարույթն իրականացնող մարմնի այն պնդումը, որ Սևակ Աբրահամյանն առհասարակ թույլ է տվել նման խախտումներ։

Թեև Առաջին ատյանի դատարանը տվյալ փուլում չէր կարող անդրադառնալ հիմնավոր կասկածի կամ մեղադրանքի հիմնավորվածությանը, այնուամենայնիվ, նշված երկու վկաների դատարանում հետազոտված ցուցմունքները, ինչպես նաև մեղադրական եզրակացության մեջ շարադրված, դեռևս չհարցաքննված վկաների ցուցմունքները հստակ վկայում են այն մասին, որ եթե անգամ Սևակ Աբրահամյանը թույլ է տվել մարտական հերթապահություն կրելու կանոնների խախտումներ, ապա դրանք չեն առաջացրել ծանր հետևանքներ և մեղադրանքում նրան մեղսագրված հետևանքները պատճառական կապի մեջ չեն գտնվում Սևակ Աբրահամյանին մեղսագրված մարտական հերթապահության կանոնների խախտման հետ»,- «Հատուկ վերանայման բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները» ենթավերնագրի ներքո նշվում էր «Դատալեքսում» տեղադրված տեղեկատվության մեջ:

«Գլխավոր շտաբից ստացված կարգադրությունների բոլոր կետերը կատարված են եղել: Ինչ պահանջ եղել է անելու, այդ բոլոր պահանջները կատարվել են: Զորամասի հրամանատարին մեղադրում են, որ զորքը լրիվ մարտական պատրաստության աստիճանի չի բերել: Բայց զորքը լրիվ մարտական պատրաստության աստիճանի բերելու իրավասություն զորամասի հրամանատարը չի ունեցել»,– անցած տարի 168.am-ի հետ զրույցում իր հերթին հավելել էր փաստաբան Արման Թամրազյանը:

Իսկ 168.am-ը հայտնել էր, որ Օնիկ Գասպարյանը դեռ 2020-ի սեպտեմբերի 23-ից կարգադրություններ է ունեցել արձակած:

 

դիտվել է 291 անգամ
Լրահոս
Թրամփի առաջին փորձությունը ԱՄՆ իշխանությունները ցանկանում են Ռուսաստանին անհարմար դրության մեջ դնել. Սքոթ Ռիտեր Թրամփը նոր մաքսատուրքեր է փնտրում, արժեթղթերի շուկան անկում է ապրում Զախարովան հիշեցնում է. Lenta.RU «Ռուսաստանը կկործանի նրանց». ԱՄՆ-ը լուրջ նախազգուշացում է տալիս Ռազմական փորձագետը խոստովանել է. «Մեր զորքերը գործում են շատ զգույշ» Թրամփ. Ուկրաինայում հրադադար սկսելու վերջնաժամկետ կա. РИА Новости Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դին Ուկրաինական ճգնաժամը «թիրախում».ТАСС ԵՄ-ն պատասխան է պատրաստում Թրամփի մաքսատուրքերին. Politico Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում. Ինչ է հայտնել Լավրովը Նման «դատավարությունները» պետք է ավարատվեն, ալիևյան ռեժիմի մառազմը խայտառակություն է․ Թանդիլյան «Հայէկոնոմբանկը» Ռուբեն Հայրապետյանի գործով կեղծ քաղվածք է տրամադրել. բնօրինակն ունեինք, գործի վարույթը կասեցնելու հիմք էր. Վահագն Դալլաքյան Մի՛ առաջնորդվեք երկակի ստանդարտներով, զգոն եղեք․ ՀԺՄ-ն՝ Գյումրիում լրագրողների թիրախավորման մասին Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել Ընտանիքին մարմին են տվել, որի գլուխը չկա, ասում են՝ ԴՆԹ-ն ատամից են վերցրել, եթե գլուխը չկա, ատամը որտեղի՞ց. Անահիտ Ադոյան Բայրամովը Եվրամիության ներկայացուցիչներին բողոքել է Հայաստանի Սահմանադրության և սպառազինության առնչությամբ Թուրքիայում Ռամադանի առաջին օրերը հանգիստ չեն անցել, ՃՏՊ-ներից մահեր են գրանցվել Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը «Իրատեսականության» դասեր տվողները պետք է գիտակցեն արցախցու՝ հայրենիք վերադարձի անօտարելի իրավունքը Բաքուն Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացվող շինծու մեղադրանքներում նոր մարդկանց է ներգրավվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2_ին` ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 2_ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյան ը Ապրիլի 2_ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 2_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 2_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am