Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակմшն դեպքում պատասխան կտա. հրամանատար
Իրանը ձգտում է հարևանների հետ խաղաղ հարաբերությունների և վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին:
«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին։ Որպես մուսուլմաններ՝ մենք ոչ մի վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար: Իրանը պատերազմ սկսելու մտադրություն չունի: Իրանի շահերի կամ նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան։
Մենք պատերազմի չենք ձգտում և այն չենք ցանկանում, սակայն եթե թշնամին փորձի վնասել մեր շահերը կամ հարձակվել մեր ժողովրդի վրա, նրանք պետք է իմանան, որ մենք պատասխան կտանք», — նշել է պաշտոնյան։