Հոգեւոր ճեմարան ընդունվածները կծառայեն որպես սովորական զինվոր՝ առանց տարկետման (video)

Հոգեւոր ճեմարաններ ընդունվածներն այլեւս տարկետման հնարավորություն չեն ունենա,-տեղեկացնում է ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը.  «Մենք Գեւորգյան հոգեւոր ճեմարանում սովորելու համար տարկետում, մյուս ուսումնական տարվա մասին է խոսքը, չենք նախատեսում»: Հոգեւոր կրթարանների ուսանողները տարկետման իրավունք էին ստացել կառավարության 2000 թվականի հունվարի որոշումներից մեկով: 2018-ի հունվարի 1-ից այդ որոշումը ճանաչվում է ուժը կորցրած. «Որպեսզի որեւէ այլ կառավարության որոշում լինի, համաձայն որի որեւէ անձ կամ կատեգորիա օգտվում է տարկետման իրավունքից, դրա բոլոր սահմանները, կամ էսպես չափանիշները ներառվել են գործող օրենքում, գործող օրենքում կառավարության որոշումով տարկետում նախատեսվում է բացառապես գիտության, կրթության, մշակույթի եւ արվեստի, սպորտի բնագավառում նշանակալի հաջողություններ ունեցողների համար»: Նախարարության ներկայացուցիչը վստահեցնում է, որ ճեմարաններում սովորողները չեն կարողանա բանակ զորակոչվել որպես հոգեւոր ծառայություններ իրականացնող անձինք, նրանք մյուսների նման սովորական զինակոչիկներ են. «Հոգեւոր ծառայություն իրականացնում են այն անձինք, որոնք ունեն հոգեւոր սան, իսկ 18 տարեկանը չունի»: Պարոն Սիմոնյանը պարզաբանում է նաեւ Զինծառայողի կարգավիճակի մասին նոր օրենքում «Ես եմ» ծրագրի շահառուների իրավունքներն ու պարտականությունները: Հիշեցնենք, այս ծրագրով բանակ զորակոչվում են որպես շարքային զինվոր, ծառայությունը տեւում է 3 տարի, ամսական 35 հազար դրամ աշխատավարձով, իսկ ծառայությունն ավարտելուց հետո զինվորը կարող է ստանալ 5 միլիոն դրամ անհատույց գումար, եթե ունի բիզնես մտահղացում: Սակայն կա տեսակետ, որ այս ծրագիրը հենց աղքատ ընտանիքների տղաներին առաջնագիծ տանելը գայթակղիչ դարձնելու համար է: Սասուն Սիմոնյանը համաձայն չէ. «Ամեն դեպքում զորակոչվածների հիմնական մասը իր ծառայությունը իրականացնում է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ինքնաբերաբար»: Բազմաթիվ աղքատ ընտանիքներ կարող են չհամաձայնվել այս ծրագրի շահառու դառնալ,-ասում է Սասուն Սիմոնյանը: Նա նաեւ տեղեկացնում է, որ դեռ հուլիս ամսին անձամբ իրեն բազմաթիվ զինակոչիկներ են դիմել «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերով ծառայելու համար:   Հրապարակումը պատրաստվել է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամի աջակցությամբ a1plus.am

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am