Արցախցի մի խումբ կանայք ու երեխաներ նստացույց են հայտարարել
Հանրահավաքի ավարտից հետո արցախցի մի խումբ կանայք ու երեխաներ հայտարարեցին հենց Ազատության հրապարակում նստացույց սկսելու մասին։ Առաջարկը հնչել է հանրահավաքի ընթացքում, որին անմիջապես արձագանքել է մոտ 100 մայր։
Նշենք, որ արցախցիները այսօր մեծ հանրահավաք են անցկացրել Ազատության հրապարակում: Տեղահանված արցախցիները պահանջում են ապրիլի 1-ից չկրճատել «40.000+10.000 դրամ» նպաստ ստացող քաղաքացիների թիվը, ինչպես նաեւ լուծել բնակարանային ապահովության հարցը: