Ֆրանսիական ձեռնարկություններին հինգ օր են տվել
ԱՄՆ-ն ֆրանսիական ընկերություններին կոչ է արել հրաժարվել բազմազանության քաղաքականությունից՝ համագործակցության դադարեցման սպառնալիքի ներքո: Այս մասին հայտնում է Le Figaro թերթը։
Պարբերականի տվյալներով՝ ֆրանսիական ձեռնարկություններին հինգ օր են տվել լրացնելու այն ցանկը, որով նրանք պարտավոր են հաստատել իրենց համապատասխանությունը Միացյալ Նահանգների օրենքներին, որոնք ուղղված են բազմազանության, հավասարության եւ ներառականության (DEI) ծրագրերի դեմ: