Արտակարգ դեպք Արմավիրի քրեակատարողական հիմնարկում
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ Արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկում ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Գարիկ Մելքոնյանի նկատմամբ: Վերջինս հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասել է Արմավիրի բանտի կարանտինային տեղամասի կարցերի արտաքին երեսապատման գորգածածկույթը, հրկիզել է պատերի և առաստաղի զայնամեկուսիչ շերտը, պատերի և առաստաղի գաջածածկույթը: Արմավիրի բանտում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կողմից այն մակագրվել է նույն բաժնի ավագ քննիչին, որտեղ էլ նախաքննություն է սկսվել:
