Արցախցիների սոցիալ-տնտեսական իրավունքները պարբերաբար ոտնահարվում ու անտեսվում են. Գեղամ Ստեփանյան
Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության: Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:
«Արցախի համար պայքարը բոլորիս պայքարն է: Արցախի հայկականության վերականգնման համար պայքարը, նույնպես, բոլորիս պայքարն է:Արցախցիների սոցիալ-տնտեսական իրավունքները պարբերաբար ոտնահարվում ու անտեսվում են։
Վերջին զարկը՝ սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը կամ կրճատումն է, որն աղետալի հետևանքներ է ունենալու ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար՝ մատնելով անօթևանության, չքավորության, արտագաղթի»,- նշեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը` հավելելով՝ շատ կարևոր է, որ մարդիկ միասնաբար պայքարեն իրենց իրավունքների համար։