Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքը բազմամարդ է
Երևանում՝ Ազատության հրապարակում, արցախցիների՝ սոցիալական և քաղաքական պահանջով հրավիրած հանրահավաքը բազմամարդ է։
Այսօր՝ մարտի 29-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է արցախցիների բողոքի ցույցն ի պաշտպանություն իրենց իրավունքների, ակնկալելով, որ Կառավարությունը ուշադրություն կդարձնի իրենց պահանջին։
Ցույցի մասնակիցների պահանջը այն է, որ կառավարությունը վերանայի արցախցիներին ուղղվող սոցիալական որոշ ծրագրերի դադարեցման վերաբերյալ իր որոշումը։ Խոսքը 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի մասին է։