Ամբողջ Թուրքիայում շարունակվում են բողոքները
Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը, գրել է Cumhuriyet-ը։
Բողոքի ցույցերին մասնակցող բազմաթիվ համալսարանականների կալանավորումներն ու ձերբակալությունները շարունակվում են։