Ռուսաստանը կործանիչների նոր խմբաքանակ է ստացել
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ստացել են Սու-35Ս կործանիչների այս տարվա առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Rostec-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս կործանիչներն անցել են գործարանային փորձարկումների ամբողջական ցիկլը և ընդունվել տեխնիկական անձնակազմի կողմից։ Ռուս ռազմական օդաչուները նույնպես փորձարկել են դրանք տարբեր աշխատանքային ռեժիմներով: Կործանիչներն այժմ արդեն իրենց բազայի օդանավակայանում են։
Սու-35Ս-ը անցումային օղակ է հինգերորդ սերնդի ավիացիոն համակարգերին: Այն 4++ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ է։