Վերջին իրադարձությունները կրկին ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում․

«Հարգելի՛ հայ ֆուտբոլասերներ, խաղացողներ և բոլոր նրանք, ովքեր մտահոգված են մեր ֆուտբոլի ապագայով:

Վերջին իրադարձությունները կրկին անգամ ցույց տվեցին, թե ինչպիսի խորը ճգնաժամի մեջ է հայկական ֆուտբոլը։ Վրաստանի հավաքականից կրած ծանրագույն պարտությունից հետո, հարկավոր էր ստանձնել պատասխանատվություն և առաջարկել իրական լուծումներ, սակայն ՀՖՖ ղեկավարությունը շարունակում է խուսափել քննադատությունից և շեղել հանրության ուշադրությունը, ինչպես դա արել է տարիներ շարունակ։

Արդեն տևական ժամանակ է, ինչ ֆուտբոլային հանրությունը՝ երկրպագուները և ոլորտի մասնագետները, պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Պատճառները պարզ են՝ հայկական ֆուտբոլն աննախադեպ անկում է ապրել, և շարունակում է սրընթաց վայրէջքը դեպի վերջնական հուսահատության և վստահության կորստի։

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն անբավարար ուշադրություն է դարձվում: Ազգային հավաքականը՝ որի խաղը տարիներ շարունակ ոգեշնչել է մեզ, այժմ գտնվում է անհույս վիճակում։

Սակայն այս հիմնախնդիրները լուծելու փոխարեն, ՀՖՖ նախագահը կենտրոնացած է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում տեղ զբաղեցնելու վրա՝ մի պաշտոն, որը այս պահի դրությամբ միայն նեղ անձնական խնդիր է լուծում՝ ի ցույց դնելով Արմենի՝ իրավիճակին չտիրապետելու և խորապես թքած ունենալու բոլորիս երազանքների ու մտահոգութրունների վրա։ Խորապես մտահոգիչ է, որ մարդը, ով տարիների ընթացքում չի կարողացել առաջընթաց ապահովել հայկական ֆուտբոլում, այժմ ցանկանում է ներկայացնել Հայաստանը եվրոպական ֆուտբոլում։ Իրական առաջնորդությունը որոշվում է արդյունքներով, իսկ երբ դրանք բացակայում են, հրաժարականը միակ արժանապատիվ որոշումն է։

Ի պատասխան երկրպագուների պահանջներին՝ Արմեն Մելիքբեկյանի արձագանքը ոչ միայն անսպասելի էր, այլև ֆուտբոլային և մարդկային բանականությունից հեռու։

Իր ձախողումները ընդունելու և ելքեր առաջարկելու փոխարեն, նա որոշեց խնդիրը քաղաքականացնել, հայտարարելով, թե իր հրաժարականի պահանջը վնասում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Սա ոչ միայն մոլորեցնող է, այլև անհարգալից վերաբերմունք այն մարդկանց հանդեպ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հայկական ֆուտբոլին։

Եկեք հստակեցնենք ավելի մանրամասն․

1. Այս պահանջը քաղաքականության հետ կապ չունի, այլ ուղղակիորեն վերաբերում է ֆուտբոլին։

2. Նրա անհաջողությունը իր նկատմամբ անձնավորված վիրավորանք չէ, այլ փաստ է, որը հաստատվում է արդյունքներով։

3. Տանը ձախողվելով՝ ՈՒԵՖԱ-ում պաշտոն ստանալու ձգտումը առաջընթաց չէ, այլ կեղծավորություն։

Եթե Մելիքբեկյանը իսկապես մտահոգված է հայկական ֆուտբոլով, ապա նա պետք է ընդունի իր անհաջողությունները, հրաժարական տա և թույլ տա նոր ղեկավարությանը պատասխանատվություն ստանձնել։ Ֆուտբոլը քաղաքական դիրքորոշում ՉԷ, այլ արդյունքներ, զարգացում և հնարավորությունների ընձեռում մեր երիտասարդ խաղացողներին։

Միակ հարցն այս է․ արդյո՞ք նա ունի բավարար արժանապատվություն՝ ընդունելու այս իրականությունը։ Փոփոխություններն անխուսափելի են։ Հայկական ֆուտբոլը և մեր երկրպագուները արժանի են լավագույնին։

Ի վերջո պետք չէ խաղալ երկրի հեղինակության հետ։ Ձեր իսկ գործողություններն են վնասում ֆուտբոլին և երկրին»,- գրել է Օզբիլիսը։

 

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Թրամփի առաջին փորձությունը ԱՄՆ իշխանությունները ցանկանում են Ռուսաստանին անհարմար դրության մեջ դնել. Սքոթ Ռիտեր Թրամփը նոր մաքսատուրքեր է փնտրում, արժեթղթերի շուկան անկում է ապրում Զախարովան հիշեցնում է. Lenta.RU «Ռուսաստանը կկործանի նրանց». ԱՄՆ-ը լուրջ նախազգուշացում է տալիս Ռազմական փորձագետը խոստովանել է. «Մեր զորքերը գործում են շատ զգույշ» Թրամփ. Ուկրաինայում հրադադար սկսելու վերջնաժամկետ կա. РИА Новости Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դին Ուկրաինական ճգնաժամը «թիրախում».ТАСС ԵՄ-ն պատասխան է պատրաստում Թրամփի մաքսատուրքերին. Politico Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում. Ինչ է հայտնել Լավրովը Նման «դատավարությունները» պետք է ավարատվեն, ալիևյան ռեժիմի մառազմը խայտառակություն է․ Թանդիլյան «Հայէկոնոմբանկը» Ռուբեն Հայրապետյանի գործով կեղծ քաղվածք է տրամադրել. բնօրինակն ունեինք, գործի վարույթը կասեցնելու հիմք էր. Վահագն Դալլաքյան Մի՛ առաջնորդվեք երկակի ստանդարտներով, զգոն եղեք․ ՀԺՄ-ն՝ Գյումրիում լրագրողների թիրախավորման մասին Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել Ընտանիքին մարմին են տվել, որի գլուխը չկա, ասում են՝ ԴՆԹ-ն ատամից են վերցրել, եթե գլուխը չկա, ատամը որտեղի՞ց. Անահիտ Ադոյան Բայրամովը Եվրամիության ներկայացուցիչներին բողոքել է Հայաստանի Սահմանադրության և սպառազինության առնչությամբ Թուրքիայում Ռամադանի առաջին օրերը հանգիստ չեն անցել, ՃՏՊ-ներից մահեր են գրանցվել Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը «Իրատեսականության» դասեր տվողները պետք է գիտակցեն արցախցու՝ հայրենիք վերադարձի անօտարելի իրավունքը Բաքուն Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացվող շինծու մեղադրանքներում նոր մարդկանց է ներգրավվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2_ին` ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 2_ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյան ը Ապրիլի 2_ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 2_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 2_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am