Դնեպրոպետրովսկի մերձակայքում հարվածի հետևանքով` ՆԱՏՕ-ի սպաներ են զոհվել
Ռուսամետ ընդհատակյա գործակալությունը հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզում ՌԴ զինված ուժերի հարվածի արդյունքում ՆԱՏՕ-ի մի քանի սպաների ոչնչացման մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մարտի 18-ին ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ստանիսլավ Կրապիվնիկը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի հրամանատարները, ովքեր շրջապատված են եղել Կուրսկի շրջանում, աշխատել են՝ որպես հրաձիգներ։
Ռուսամետ Նիկոլաևյան ընդհատակի համակարգող Սերգեյ Լեբեդևը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրներից մոտ 30 սպա, որոնք հարվածներ էին հասցնում Ռուսաստանի խորքում, շրջապատված են Կուրսկի շրջանում։