Ռուբեն Մխիթարյան-Մարտուն Գրիգորյան գործակցությունը կարող է իշխանություններին հեռացնելու պրոցեսի հիմք լինել. Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.

«Մարտի 30-ին Գյումրին քաղաքապետ է ընտրելու։ Շատ է խոսվել այն մասին, որ այդ ընտրությունները կարող են համապետական նշանակություն ունենալ։ Ես էլ եմ նման հնարավորություն տեսնում և լիահույս եմ, որ գյումրեցիները ճիշտ կկողմնորոշվեն և թույլ չեն տա, որպեսզի իշխանությունները գողանան այդ ընտրությունները։

Երեկ արդեն գրել եմ, որ ըստ իշխանական թիմի հարցումների, իրենց թեկնածուն Գյումրիում կարող է միայն 22% ձայների հավակնել։ Դա կոնկրետ հետևություններ անելու առիթ է դարձել Նիկոլի ու մնացած նիկոլների համար։ Նրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առնելու և ամեն ինչ անելու են որպեսզի Սարիկին այնուամենայնիվ քաղաքապետ կարգեն Գյումրիում։ Որպեսզի դա տեղի չունենա, գյումրեցիները պետք է մի քանի կարևոր քայլ անեն.

ա. Անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին։ Տրամաբանությունը պարզ է. եթե քվեարկության են գնում պայմանական 10.000 հոգի մարդ, ապա իշխանությունների վարչական ռեսուրսը՝ պայմանական 5.000 հոգին, ապահովում են նրանց ձայների 50%-ը։ Եթե ընտրության է գնում 40.000 մարդ, ապա իշխանական վարչական ռեսուրսը տալիս է նրանց միայն ձայների 12.5%: Այսինքն, Գյումրու և ընդհանրապես՝ Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած գյումրեցի՝ որետղ էլ նա լինի, պարզապես պարտավոր է գնալ ընտրության։ Ընտրության չգնալը հավասարազոր է Նիկոլին ու մնացած նիկոլներին ձայն տալուն։

բ. Գյումրեցիները պետք է իմանան, որ ընտրության ոչ բոլոր մասնակիցներն են ազնիվ մղումներով մտել ընտրապայքարի մեջ։ Այնտեղ կան շատ դրածոներ, որոնց առաքելությունն ընդդիմադիր թեկնածուներից ձայն փախցնելը, կամ՝ նվազագույնը, ձայներ փոշիացնելն է։ «Փոշիացած» այդ ձայներն, ըստ Հայաստանում գործող ընտրական համակարգի, ի վերջո նորից մեծամասամբ հասնում են իշխանություններին։ Սակայն ամենավտանգավորներն ընտրական պրոցեսում ներդրված ականներն են։

գ. Իմ համոզմամբ՝ նման «ական» է, օրինակ, Լևոն Բարսեղյանի ղեկավարած «Եվրադաշինք»-ը։ Նրանց խոստումներն այն մասին, թե դեմ են և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, պարզապես սուտ են։ «Եվրադաշինքի»՝ ընտրական շեմի հաղթահարումն իշխանություններին անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր թեկնածուները բոլորը միասին չկարողանան 50% +1 ձայն ունենալ։ Այսինքն «Եվրադաշինքը» պետք է, որ Գյումրու նորընտիր ավագանին իր անդրանիկ նիստում չկարողանա քաղաքապետ ընտրել առաջին տուրում, իսկ երկրորդ տուրում՝ ձայների պարզ մեծամասնությամբ քաղաքապետ դառնա ՔՊ-ի Սարիկը։ Սա ընտրությունները գողանալու ՔՊ-ականների ամենաառաջնային մեխանիզմն է։ Ուստի, դա կանխելու համար, անհրաժեշտ է, որպեսզի «Եվրադաշինքը» չհաղթահարի անցողիկ շեմը։

Ասեմ նաև, որ իմ խորին համոզմամբ, հիմնական ընտրակեղծիքները լինելու են, ոչ թե ՔՊ Սարիկի օգտին (նա, միևնույն է չի կարող հավակնել ձայների մեծամասնությանը։ Նաև հանրային ուշադրությունն այդ ուղղությամբ մեծ է), այլ հենց «Եվրադաշինքի» օգտին։ Ուստի ընդդիմադիր բոլոր թեկնածուներին, նրանց թիմակիցներին ու վստահված անձանց հորդորում եմ հատկապես ուշադիր լինել «Եվրադաշինքի» նկատմամբ։

դ. Ընդդիմության հաղթանակի դեպքում կարևոր է, որպեսզի Գյումրու նոր քաղաքապետը հնարավորինս ապահովագրված լինի իշխանական ազդեցություններից ու ճնշումից։ Իմ կարծիքով՝ վերջին երկու օրերին Մարտուն Գրիգորյանը կոնցեպտուալ շատ կարևոր թեզ է առաջ տանում՝ ասելով, որ Վարդան Ղուկասյանը ցանկալի թեկնածու է իշխանությունների համար։ Ավելի ճիշտ՝ ոչ թե ցանկալի, այլ չարյաց փոքրագույնը։ Մի քանի օր առաջ ես էլ եմ գրել դրա մասին։ Հետևաբար, շարունակում եմ մնալ այն համոզմունքին, որ ընդդիմության հաղթելու դեպքում լավ կլինի, եթե քաղաքապետ ընտրվի Մարտուն Գրիգորյանը։

Նման առաջարկ անելով՝ ելնում եմ նաև այն իրողությունից, որ ընդդիմության հաղթանակը Գյումրիում իսկապես կարող է դառնալ Նիկոլի ու այլ նիկոլների իշխանության հեռացման գործընթացի իրական մեկնարկ։ Հետևաբար, Գյումրուն անհրաժեշտ է այնպիսի քաղաքապետ, ով կկարողանա գործակցել և աշխատել ընդդիմության բոլոր թևերի հետ և Գյումրու հաղթանակն իսկապես ծառայեցնի դավաճանների իշխանության հեռացմանը։ Հակառակ պարագայում Գյումրու ընտրությունները կմնան զուտ տեղային նշանակության ընտրություններ և ոչ մի օգուտ չեն բերի երկրի վերականգնման գործին։

ե. Շատ համոզված եմ, որ Ռուբեն Մխիթարյան - Մարտուն Գրիգորյան գործակցությունը կարող է իշխանություններին հեռացնելու մեծ պրոցեսի ուժեղ հիմք լինել։ Ընդդիմության հաղթանակի դեպքում Գրիգորյանը կարող է պահել թիկունքը՝ Գյումրին, իսկ Մխիթարյանը հաղթանակի ալիքը բերել դեպի Երևան։ Հուսով եմ՝ այդպես էլ կլինի։ Բայց նախ պետք է լուծել Գյումրիում Նիկոլին ու մնացած նիկոլներին տապալելու խնդիրը։ Իսկ դրա համար, իմ համոզմամբ, պետք է հետևել այս մտորումներիս առաջին չորս կետերին։

Կրկին ուզում եմ հորդորել գյումրեցիներին մարտի 30-ին անպայման գնալ քվեարկության և ձայն տալ իրական ընդդիմադիրների օգտին։ Վստահ եմ, սիրելի գյումրեցիներ, դուք հասկանում եք պահի լրջությունը և ճիշտ որոշում կկայացնեք։ Աստծով»։

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Թրամփի առաջին փորձությունը ԱՄՆ իշխանությունները ցանկանում են Ռուսաստանին անհարմար դրության մեջ դնել. Սքոթ Ռիտեր Թրամփը նոր մաքսատուրքեր է փնտրում, արժեթղթերի շուկան անկում է ապրում Զախարովան հիշեցնում է. Lenta.RU «Ռուսաստանը կկործանի նրանց». ԱՄՆ-ը լուրջ նախազգուշացում է տալիս Ռազմական փորձագետը խոստովանել է. «Մեր զորքերը գործում են շատ զգույշ» Թրամփ. Ուկրաինայում հրադադար սկսելու վերջնաժամկետ կա. РИА Новости Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դին Ուկրաինական ճգնաժամը «թիրախում».ТАСС ԵՄ-ն պատասխան է պատրաստում Թրամփի մաքսատուրքերին. Politico Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում. Ինչ է հայտնել Լավրովը Նման «դատավարությունները» պետք է ավարատվեն, ալիևյան ռեժիմի մառազմը խայտառակություն է․ Թանդիլյան «Հայէկոնոմբանկը» Ռուբեն Հայրապետյանի գործով կեղծ քաղվածք է տրամադրել. բնօրինակն ունեինք, գործի վարույթը կասեցնելու հիմք էր. Վահագն Դալլաքյան Մի՛ առաջնորդվեք երկակի ստանդարտներով, զգոն եղեք․ ՀԺՄ-ն՝ Գյումրիում լրագրողների թիրախավորման մասին Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել Ընտանիքին մարմին են տվել, որի գլուխը չկա, ասում են՝ ԴՆԹ-ն ատամից են վերցրել, եթե գլուխը չկա, ատամը որտեղի՞ց. Անահիտ Ադոյան Բայրամովը Եվրամիության ներկայացուցիչներին բողոքել է Հայաստանի Սահմանադրության և սպառազինության առնչությամբ Թուրքիայում Ռամադանի առաջին օրերը հանգիստ չեն անցել, ՃՏՊ-ներից մահեր են գրանցվել Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը «Իրատեսականության» դասեր տվողները պետք է գիտակցեն արցախցու՝ հայրենիք վերադարձի անօտարելի իրավունքը Բաքուն Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացվող շինծու մեղադրանքներում նոր մարդկանց է ներգրավվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2_ին` ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 2_ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյան ը Ապրիլի 2_ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 2_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 2_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am