Ինչու է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանքով եզրափակվում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանքով է եզրափակվում, երբ խոսքը քաղաքական իշխանության մասին է. դրա համար էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ պարզապես վարույթ է հարուցվել՝ միայն խախտում արձանագրելով։ Ամենացայտուն օրինակը թերևս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանինն է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 16-ին մի լրատվական կայքի՝ «Ձեր տեսակը մաքսիմում ինչ կարող է անել, հաչալն է». Ավինյանը՝ Մանուկ Սուքիասյանին» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 4-ին կայացրել է «Տիգրան Ավինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին» որոշումը։

Հակիրճ ներկայացնենք խոսքի բովանդակությունը, որի հիման վրա հարուցվել է վարույթը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանին այն բանից հետո, երբ ավագանու նիստում վիճաբանություն եղավ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև։

Մանուկ Սուքիասյանը հարց էր տալիս քաղաքային իշխանություններին, որի ընթացքում նշեց՝ 2018 թվականից ի վեր այս իշխանությունն է գործող և նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձանց «առատության եղջյուրից» տալիս շինթույլտվություններ, «կապեզե»-ներ։

«Հայտնի խոսք կա՝ շունչը հաչում ա, քարավանը շարունակում ա իր ճանապարհը, և ամեն հաչացող շան հետևից, որ քար նետենք, մենք կարող ա տեղ չհասնենք, բայց պիտի արձանագրենք, որ «Մայր Հայաստանի» փեշերից կախվելը հացուջուր ա դարձել շատերի համար, բայց էդ խոլերան մի օր մաքրվելու ա բոլոր կառավարական կաբինետներից», – ասաց Սուքիասյանը։

Սուքիասյանի ելույթի ժամանակ Անի Խաչատրյանը միջամտեց, ինչին ի պատասխան՝ Սուքիասյանն ասաց. «Մի հատ այս աղբը մաքրեք այստեղից, հերիք եղավ իսկականից․ ձեր հաճախորդին կարգի հրավիրեք»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունից դուրս եկավ, սկսեց բղավել։ Նա հիշեցրեց, որ նախկին իշխանություններին ժողովուրդը աշխատասենյակներից հանել, դուրս է շպրտել. «Ձեր ականջները կտեսնեք, ապագայում իշխանություն չեք տեսնի։

Ձեր տեսակը, պարո’ն Սուքիասյան, մաքսիմում ինչ կարող է անել՝ հաչալն է, և կարող եք հաչալ, շարունակել հաչալ, որովհետև շունը հաչում է, քամին փչում․ Ձեր իսկ ոճով Ձեզ պատասխանեմ։ Ձեր խմբակցության այլ հարցերի պատասխանելու կարիք չունենք»։

Նա կոչ արեց սովորել կոռեկտության սահմանները. «Լեզվին որ զոռ չտաք, միգուցե դահլիճից Ձեր խոսելու ժամանակ էդքան ելույթներ չհնչեն»։

«Իրոք, ձեր չափն ու սահմաններն անցել եք բոլորդ, և իրոք պետք է պարբերաբար, անընդհատ հիշեցնել ձեր տեղն ու դերը։ Հիշե՛ք ձեր տեղն ու դերը, որտեղից եք սերել, ուր եք եկել, ոնց եք այստեղ հասել, ում հետ եք փոխկապակցված եղել, ով է Ռոբերտ Քոչարյանը, ինչ է արել այս երկրում տասնամյակներով, ինչ է արել իշխանություն ունենալու ժամանակ։ Ասում եմ՝ ականջներդ եք տեսնելու, իշխանություն չեք տեսնելու այս երկրում։ Հակաժողովրդավարական ուժերը այս երկրում այլևս իշխանություն չեն լինելու», – շարունակեց Ավինյանը՝ դիմելով Մանուկ Սուքիասյանին։

Նա նաև զգուշացրեց. «Առանց լիրիկական զեղումների․ հարց ունեք՝ հարցը կտաք։ «Արցախ», չգիտեմ, «իշխանություն», «շներ»… հեսա կասեմ՝ շներն ու մնացած ծաղրածուները ում կուղարկենք»։

Խոսակցությունն այս ամենով չի ավարտվել իհարկե. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումն ունի 49 էջ։

Հանձնաժողովը հատ առ հատ ուսումնասիրել է «ղալաթ», «հաչել», «գլուխը պատին տալ/գլուխդ պատին ես տվել» արտահայտություններն ու բառերը, ուսումնասիրել է Ավինյանի հնարավոր բառախաղը, որը գուցե առած կամ դարձվածք է։

Հաշվի առնելով վերոգրյալ հիմնավորումները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երզրակացրել է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայություն կա։ Այսինքն՝ Հանձնաժողը միայն արձանագրել է վարքագծի կանոնի խախտում, հրապարակել կայքում և վերջ»։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Թրամփի առաջին փորձությունը ԱՄՆ իշխանությունները ցանկանում են Ռուսաստանին անհարմար դրության մեջ դնել. Սքոթ Ռիտեր Թրամփը նոր մաքսատուրքեր է փնտրում, արժեթղթերի շուկան անկում է ապրում Զախարովան հիշեցնում է. Lenta.RU «Ռուսաստանը կկործանի նրանց». ԱՄՆ-ը լուրջ նախազգուշացում է տալիս Ռազմական փորձագետը խոստովանել է. «Մեր զորքերը գործում են շատ զգույշ» Թրամփ. Ուկրաինայում հրադադար սկսելու վերջնաժամկետ կա. РИА Новости Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դին Ուկրաինական ճգնաժամը «թիրախում».ТАСС ԵՄ-ն պատասխան է պատրաստում Թրամփի մաքսատուրքերին. Politico Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում. Ինչ է հայտնել Լավրովը Նման «դատավարությունները» պետք է ավարատվեն, ալիևյան ռեժիմի մառազմը խայտառակություն է․ Թանդիլյան «Հայէկոնոմբանկը» Ռուբեն Հայրապետյանի գործով կեղծ քաղվածք է տրամադրել. բնօրինակն ունեինք, գործի վարույթը կասեցնելու հիմք էր. Վահագն Դալլաքյան Մի՛ առաջնորդվեք երկակի ստանդարտներով, զգոն եղեք․ ՀԺՄ-ն՝ Գյումրիում լրագրողների թիրախավորման մասին Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել Ընտանիքին մարմին են տվել, որի գլուխը չկա, ասում են՝ ԴՆԹ-ն ատամից են վերցրել, եթե գլուխը չկա, ատամը որտեղի՞ց. Անահիտ Ադոյան Բայրամովը Եվրամիության ներկայացուցիչներին բողոքել է Հայաստանի Սահմանադրության և սպառազինության առնչությամբ Թուրքիայում Ռամադանի առաջին օրերը հանգիստ չեն անցել, ՃՏՊ-ներից մահեր են գրանցվել Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը «Իրատեսականության» դասեր տվողները պետք է գիտակցեն արցախցու՝ հայրենիք վերադարձի անօտարելի իրավունքը Բաքուն Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացվող շինծու մեղադրանքներում նոր մարդկանց է ներգրավվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2_ին` ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 2_ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյան ը Ապրիլի 2_ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 2_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 2_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am