Ովքեր կհետևեն Գյումրու և Փարաքարի ընտրություններին

«Փաստ» թերթը գրում է. «Վաղը Գյումրիում և Փարաքարում տեղի կունենան ավագանու ընտրություններ: Այսօր լռության օր է, այսինքն, քաղաքական ուժերը քարոզչություն չեն անի, գյումրեցիներն ու փարաքարցիներն էլ «գլուխները խաղաղ» կմտածեն վաղվա իրենց ընտրության մասին:

Ցանկացած ընտրության ժամանակ կարևոր խնդիր ունեն լուծելու դիտորդները՝ հետևելու նախընտրական ու ընտրական գործընթացներին, արձանագրել խախտումները, հնարավորության դեպքում կանխել դրանք, ներկայացնել եզրակացություններ:

Օրեր առաջ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով հանդես գալու որոշում էր կայացրել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ների հետ միասին:

Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում քվեարկության ընթացքին հետևելու մասին հայտարարեց նաև Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը: Նշենք, որ խոսքը «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի մասին է:

ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով մասնակցելու ընդամենը... հինգ հայտ է ներկայացվել՝ «ՀայաՔվեն», «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Ականատես» դիտորդական առաքելությունը, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, «Գյումրու առաջընթաց» ՀԿ-ն:

Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք հաճախակի են անդրադառնում ընտրական գործընթացներին, այս կամ այն կերպ առնչվում են ընտրություններին, ընտրական և այլ իրավունքներին, սակայն հայտ չեն ներկայացրել: Օրինակ՝ թվում է՝ այս առումով պետք է ակտիվ լիներ նաև ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հիմնադրամը, առավել ևս, որ նա քաղաքական ակտիվության հայտ է ներկայացնում: Սակայն նա բավարարվել էր իրավապահների՝ նախօրեին Գյումրիում կազմակերպած շոուին իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադառնալով»։

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Թրամփի առաջին փորձությունը ԱՄՆ իշխանությունները ցանկանում են Ռուսաստանին անհարմար դրության մեջ դնել. Սքոթ Ռիտեր Թրամփը նոր մաքսատուրքեր է փնտրում, արժեթղթերի շուկան անկում է ապրում Զախարովան հիշեցնում է. Lenta.RU «Ռուսաստանը կկործանի նրանց». ԱՄՆ-ը լուրջ նախազգուշացում է տալիս Ռազմական փորձագետը խոստովանել է. «Մեր զորքերը գործում են շատ զգույշ» Թրամփ. Ուկրաինայում հրադադար սկսելու վերջնաժամկետ կա. РИА Новости Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դին Ուկրաինական ճգնաժամը «թիրախում».ТАСС ԵՄ-ն պատասխան է պատրաստում Թրամփի մաքսատուրքերին. Politico Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում. Ինչ է հայտնել Լավրովը Նման «դատավարությունները» պետք է ավարատվեն, ալիևյան ռեժիմի մառազմը խայտառակություն է․ Թանդիլյան «Հայէկոնոմբանկը» Ռուբեն Հայրապետյանի գործով կեղծ քաղվածք է տրամադրել. բնօրինակն ունեինք, գործի վարույթը կասեցնելու հիմք էր. Վահագն Դալլաքյան Մի՛ առաջնորդվեք երկակի ստանդարտներով, զգոն եղեք․ ՀԺՄ-ն՝ Գյումրիում լրագրողների թիրախավորման մասին Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել Ընտանիքին մարմին են տվել, որի գլուխը չկա, ասում են՝ ԴՆԹ-ն ատամից են վերցրել, եթե գլուխը չկա, ատամը որտեղի՞ց. Անահիտ Ադոյան Բայրամովը Եվրամիության ներկայացուցիչներին բողոքել է Հայաստանի Սահմանադրության և սպառազինության առնչությամբ Թուրքիայում Ռամադանի առաջին օրերը հանգիստ չեն անցել, ՃՏՊ-ներից մահեր են գրանցվել Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը «Իրատեսականության» դասեր տվողները պետք է գիտակցեն արցախցու՝ հայրենիք վերադարձի անօտարելի իրավունքը Բաքուն Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացվող շինծու մեղադրանքներում նոր մարդկանց է ներգրավվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2_ին` ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 2_ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյան ը Ապրիլի 2_ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 2_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 2_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am