Իզուր չէ, որ Երևանից ՔՊ-ի կուսակցական ողջ շրջանակը որպես «քաղաքական դեսանտ» է իջել Գյումրի. Նաիրի Սարգսյան

Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մարտի 30-ին՝ Գյումրիում տեղական ինքնակառավարման ընտրություններ են: Այս ընտրություններն անց են կացվում աննախադեպ լարվածության պայմաններում, քանի որ կա ընկալում, որ դրանք կարևորագույն ցուցիչ են 2026-ին ՀՀ-ի ԱԺ ընտրությունների արդյունքների ուրվագծման առումով:

Գյումրին, լինելով ՀՀ-ի երկրորդ քաղաքը, ունենալով յուրահատուկ կոլորիտ ու զգացմունքայնություն, ՀՀ-ի քաղաքական պատմության մեջ միշտ աչքի է ընկել ընդդիմադիր վարքով:

Նաև հենց այս առումով գործող իշխանությունները լավ հասկանում են, որ եթե Գյումրիում պարտվեցին, ապա դա իրենց համար վատ նախադեպ է լինելու հետագա համապետականի ընտրությունների ժամանակ, քանի որ լավ հասկանում են, թե պատմական ինչ աննախադեպ ցածր քաղաքական հեղինակություն և լեգիտիմություն ունեն:

Դա է պատճառը, որ Գյումրիի ընտրություններում հաղթանակի համար գործարկելու են բոլոր հնարավոր՝ այդ թվում անօրինական միջոցները, վարչական ռեսուրսը: Իզուր չէ, որ Երևանից ՔՊ-ի կուսակցական ողջ շրջանակը որպես «քաղաքական դեսանտ» է իջել Գյումրի՝ իրենց թեկնածուին աջակցելու հարցում:

Նշենք, որ Գյումրիի համայնքում ընտրական իրավունք ունեն 111 236 քաղաքացիներ։

Նախորդ՝ 2021-ի ընտրություններում Գյումրու ընրություններին մասնակցել է 26 468 քաղաքացի կամ ընտրողների 24.2 տոկոսը։

Ենթադրենք, որ 2025 թվականին ընտրություններին մասնակցություն են ունենում ավելի մեծ թվով քաղաքացիներ՝ ընտրողների 30 տոկոսը կամ 33 370 քաղաքացի։ Հաշվի առնելով իշխանության աննախադեպ ցածր վարկանիշը և վարչական ռեսուրսի «գերբնական ուժը», ենթադրվում է, որ իշխող ուժը կստանա առավելագունը 30 տոկոս քվե կամ 10 011 ձայն։

Քաղաքագիտական ակսիոմ է, որ ընտրական ցածր մասնակցության պարագայում, մասնակիցները հիմնականում լինում են իշխող ուժի կողմնակիցներ. միաժամանակ նաև ընտրության մասնակիցների թվաքանակի աճին զուգահեռ սովորաբար չեն ավելանում իշխող ուժի ստացած քվեները։

Այսինքն, նկարագրված վերլուծությունով, իշխող ուժն ունի 10 011 ձայն, որը սովորական մասնակցության պարագայում կազմում է 30 տոկոս։ Եթե ընտրություններին մասնակցեն ընտրողների 50 տոկոսը կամ 55 618 քաղաքացի, ապա իշխող ուժի օգտին կքվեարկի ընտրողների ոչ թե 30, այլ 18 տոկոսը, ինչը լուրջ ապտակ կլինի ՔՊ-ին, դիլետանտությանը, լկտիությանը, անլրջությանը, աներեսությանը և այլն։

Սիրելի’ գյումրեցիներ,

Կոչ ենք անում առավելագույն ակտիվ մասնակցություն ցուցաբերել Գյումրու ընտրություններին։

Հետաձգել բելոր կարևոր գործերը և մասնակցել ու քվեարկել սեփական խղճով և համոզմունքով։

Գյումրու ընտրությունները միայն ՏԻՄ ընտրություններ չեն.

Դրանք ՀՀ-ի փրկության և արժանապատիվ հայի կոտրված մեջքը ուղղելու ընտրություններ են»։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Թրամփի առաջին փորձությունը ԱՄՆ իշխանությունները ցանկանում են Ռուսաստանին անհարմար դրության մեջ դնել. Սքոթ Ռիտեր Թրամփը նոր մաքսատուրքեր է փնտրում, արժեթղթերի շուկան անկում է ապրում Զախարովան հիշեցնում է. Lenta.RU «Ռուսաստանը կկործանի նրանց». ԱՄՆ-ը լուրջ նախազգուշացում է տալիս Ռազմական փորձագետը խոստովանել է. «Մեր զորքերը գործում են շատ զգույշ» Թրամփ. Ուկրաինայում հրադադար սկսելու վերջնաժամկետ կա. РИА Новости Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դին Ուկրաինական ճգնաժամը «թիրախում».ТАСС ԵՄ-ն պատասխան է պատրաստում Թրամփի մաքսատուրքերին. Politico Ռուսաստանն ու ԱՄՆ-ն նոր հանդիպում են նախապատրաստում. Ինչ է հայտնել Լավրովը Նման «դատավարությունները» պետք է ավարատվեն, ալիևյան ռեժիմի մառազմը խայտառակություն է․ Թանդիլյան «Հայէկոնոմբանկը» Ռուբեն Հայրապետյանի գործով կեղծ քաղվածք է տրամադրել. բնօրինակն ունեինք, գործի վարույթը կասեցնելու հիմք էր. Վահագն Դալլաքյան Մի՛ առաջնորդվեք երկակի ստանդարտներով, զգոն եղեք․ ՀԺՄ-ն՝ Գյումրիում լրագրողների թիրախավորման մասին Մովսես Հակոբյանին նոր մեղադրանք է ներկայացվել Ընտանիքին մարմին են տվել, որի գլուխը չկա, ասում են՝ ԴՆԹ-ն ատամից են վերցրել, եթե գլուխը չկա, ատամը որտեղի՞ց. Անահիտ Ադոյան Բայրամովը Եվրամիության ներկայացուցիչներին բողոքել է Հայաստանի Սահմանադրության և սպառազինության առնչությամբ Թուրքիայում Ռամադանի առաջին օրերը հանգիստ չեն անցել, ՃՏՊ-ներից մահեր են գրանցվել Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը «Իրատեսականության» դասեր տվողները պետք է գիտակցեն արցախցու՝ հայրենիք վերադարձի անօտարելի իրավունքը Բաքուն Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացվող շինծու մեղադրանքներում նոր մարդկանց է ներգրավվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2_ին` ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Ապրիլի 2_ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյան ը Ապրիլի 2_ին` ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 2_ին` ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 2_ին` ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 2_ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am