ՔՊ-ականները ինձ վարկաբեկող պլակատներ են փակցրել Գյումրիում. Կարեն Սիմոնյան
Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը հրատապ ասուլիս է հրավիրել՝ ահազանգելով հետևյալի մասին. «Մեր երիտասարդները քաղաքում զբոսնելիս նկատում են, որ ՔՊ գրասենյակից դուրս եկող անձինք, ձեռքներին՝ ինձ վարկաբեկող պլակատներ, փորձում են քաղաքի տարբեր հատվածներում ամրացնել դրանք:
Երբ լուրը հասավ մեզ, որոշեցինք արձագանքել: Գյումրեցիները պետք է հասկանան՝ ինչ միջոցների են դիմում իշխանությունները»:
https://www.facebook.com/watch/?v=2404145816618700&t=0