Լևոն Տեր-Պետրոսյան. ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում

2025թ. մարտի 26-ին հանդես էի եկել ֆեյսբուքյան մի հրապարակմամբ https://surl.li/dqbsvz որտեղ, մասնավորաբար, հայտնել էի հետևյալը. «33 տարի առաջ ճիշտ մարտ ամսին՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի կազմում մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախը կոնֆլիկտը լուծելու օգտին:1992թ. մարտի 5-ին նա այդ մասին հայտարարել է «Комсомольская правда» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ»:

Իմ հրապարակումը հիմնավորելու համար կից ներկայացրել էի «Комсомольская правда» թերթի այն հատվածի լուսապատճենը, որտեղ մեջբերված էր նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով Ադրբեջանի կազմ մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու մասին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որը նա հնչեցրել էր 1992թ. մարտի 5-ին հիշյալ թերթին տված հարցազրույցի ժամանակ:

Ֆեյսբուքյան եզակի օգտատերեր անձնական նամակով իրենց կասկածներն էին հայտնել իմ հրապարակման վերաբերյալ, այն առումով, թե արդյո՞ք ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նման միտք է արտահայտել:

Պատասխանելով կասկած պարունակող հիշյալ հարցադրումներին՝ հարկ եմ համարում նշել հետևյալը՝

1-ին՝ 1992 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հնչացրել է նման միտք, Հայաստանում չի եղել համացանց, որպեսզի այդ միտքը շատ արագ դառնա հանրության համար հասանելի:

2-րդ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին տարիներին ռուսաստանյան կարևոր թերթերի թղթային տարբերակները ԽՍՀՄ գոյության տարիների ավանդույթի ուժով առաքվում էին նախկին միութենական հանրապետություններ, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետություն: Սակայն, տարիներ առաջ հայաստանյան գրադարաններում և արխիվներում «Комсомольская правда» թերթի 1992թ. մարտի 5-ի համարը գտնելու նպատակով իմ կողմից իրականացված որոնողական աշխատանքներն անցան ապարդյուն: Ավելին՝ հայաստանյան եզակի արխիվներում և գրադարաններում պահպանվող «Комсомольская правда» թերթի 1992 թվականի մարտ ամսվա արխիվային համարների տրցակից բացակայում էր հենց մարտի 5-ի համարը:Պատահականությո՞ւն է, թե՞ դիտավորության արդյունք, թողնում եմ ընթերցողների եզրակացությանը: 1

3-րդ՝ փարատելու համար ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ խոսքերին չհավատացող եզակի օգտատերերի կասկածները՝ հրապարակում եմ նաև «Комсомольская правда» թերթի 1992թ. մարտի 5-ի համարի այն էջի վավերացված լուսապատճենը, որտեղ տպագրված է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Հարկ եմ համարում նշել, որ տվյալ էջի լուսապատճենը ստորագրված և կնքված է «Комсомольская правда» թերթի խմբագրության կողմից: Խնդրահարույց հատվածը նշագծված է կարմիրով:

Կարծում եմ սույն հրապարակմամբ կփարատվեն եզակի օգտատերերի կասկածներն առ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է եղել, որպեսզի նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ինքնավար հանրապետության կարգավիճակով գտնվի Ադրբեջանի կազմում: Ավելին՝ իր դիրքորոշումը Լևոն Տեր-Պետրոսյանը վերահաստատել է նաև 1997 թվականին, սակայն այդ մասին՝ մեկ այլ առիթով և կրկին հիմնավոր ու համոզիչ փաստերով:

Հ. Գ.Հորդորում եմ բոլորին, այդ թվում նաև՝ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, սույն հրապարակումն օգտագործելու դեպքում պահպանել հեղինակային իրավունքը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

դիտվել է 1996 անգամ
Լրահոս
Ա՛յ չարիք, բերել 10 հազար ոստիկան լցրել ես Մայր աթոռի տարածք, որ ի՞նչ անես… . Արմինե Օհանյան Տիրադավների մի մասը հեռացվեց խորհրդից Լացելու բան էր, զազրելի տեսարան. Տեր Զարեհ Աշուրյան Տեր Վրթանեսի վիրահատությունը հաջող է անցել Ամոթ բոլոր նրանց, ովքեր կատարում են Փաշինյանի ապօրինի հրամանները․ Ռոբերտ Ամստերդամ Հարվածում են ինքնիշխանությանը, Հայաստանն այսօր կառավարում է հարևան պետության ղեկավարը․ քաղաքագետ Բժիշկներն անում են առավելագույնը, Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Հայհոյալից բերանով ուզում էին ներխուժեին Մայր Աթոռ, ինֆարկտ ստացա․ ինչ վիճակում է Տեր Վրթանեսը Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից Միակը, որ աստվածամարտ մարտահրավերին դեմ հանդիման մնաց անդրդվելի, Վեհափառ Հայրապետն էր Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը Հոնկոնգյան գրիպ մուտացիայի է ենթարկվում. օդի աղտոտվածությունը մեզ ավելի խոցելի է դարձրել . Ծաղիկ Վարդանյան Ամենայն Հայոց Հայրապետը վեր է ածվում հայկական դիմադրության խորհրդանիշի․ Վարդանյան Թուրքիան ԱԹՍ է խոցել․ կողմերին զգուշացում է փոխանցվել Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում Նիկոլը Մայր Աթոռի բակում թաղեց իր տիրադավ պատանդներին․ Աբրահամյան Գերեվարված Ռուբեն Վարդանյանը չի ասել որևէ բառ, որը երբևէ կարող է ուղղվել Հայաստանի դեմ Կարողացանք միահամուռ ուժերով կանխել իշխանությունների սանձազերձած գրոհը Մայր Տաճարի վրա․ Քոչարյան Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը․ Հայր Զաքարիա Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել Մայր Աթոռում ակցիաներն ավարտվեցին Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը. նա հոսպիատալացվեց Մայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am