«Վարդագույն քաղաքի «մոխրագույն» օդը». Երևանի օդը հիմնականում գնահատվում է որպես վնասակար․ նախկին պատգամավոր

«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնության անդամ Շաքե Իսայանը «Վարդագույն քաղաքի «մոխրագույն» օդը» վերնագրով հոդվածում գրում է.

«Օդի աղտոտվածությունն այսօր բնակչության առողջության սպառնալիքներից մեկն է: Աղտոտվածության հիմնական աղբյուրներն են՝ տրանսպորտը, շինարարությունը, արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, աղբավայրերը և այլն:

Երևանի օդը հիմնականում գնահատվում է որպես վնասակար, անառողջ, երբեմն նույնիսկ շատ վնասակար:

Օդի աղտոտվածությունը հիմնականում ախտահանում է շնչառական համակարգի օրգանները: Մասնագետները պարբերաբար ահազանգում են, ունենք թոքերի քաղցկեղի նկատելի աճ, բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի և այլ շատ հիվանդությունների աճ…

Անտրամաբանական է, մի քաղաքում որտեղ քիմիական գործարան չկա, ինչպե՞ս կարելի է աղտոտվածության մակարդակը հասցնել անթույլատրելի սահմանների:

Միգուցե աջ և ձախ «ատկատներով» ու «կամազներով» բաժանած շինթույլտվություննե՞րն են պատճառը, իսկ գուցե քաղաքի վայրի ուրբանիզացիա ու կանաչ գոտիները «կատլավանների» անվերջ շարան դարձնե՞լը:Մեր քաղաքացիների ընտանիքներն ու իրենց երեխաները ամենավտանգավոր հիվանդությունների շեմին են: իսկ քաղաքացին վախենում է ասել. «իշխանություն, հենց դու՛ պետք է լուծես այս հարցերը»:

Եթե պետք է դադարեցնել Երևանում բոլոր շինթույլտվությունները, ուրեմն դադարեցրե՛ք, եթե պետք է կասեցնել նորմերը չպահպանող ցանկացած շինարարություն, ուրեմն կասեցրե՛ք:

Ցանկացած քայլ, որը կլուծի այս վիճակը, պետք է անե՛լ: Սա կյանքի խնդիր է:

Այս խնդիրը գերարդիական է նաև Սյունիքի և Լոռու մարզերի ազդակիր համայնքների համար, որտեղ գործում են լենռնահանքային խոշոր ընկերություններ։ Ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել պոչամբարների կազմակերպման և շահագործման նկատմամբ քաղաքականությունը, ապահովելով դրանց շրջակայքում գտնվող համայքների բնակչության առողջապահական և բնապահպանական անվտանգությունը։

Հ.Գ. Անվերջ կարող ենք կասկածի տակ դնել այս կամ այն կայքի Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները, բայց այն ինչ անզեն աչքով էլ տեսանելի է Երևանում, որևէ մեկը կասկածի տակ չի կարող առնել: Կտրում են ծառերը, աղտոտվում է օդը, իսկ քաղաքացին վախենում է խոսել, անտարբեր է պահանջել լուծումներ օրվա իշխանություններից՝ նախընտրելով անմռունչ վախճան, կամ մտածելով, որ այս հիվանդություններն իրեն կշրջանցեն:

Հիշեցում, ԱՀԿ տվյալների համաձայն, յուրաքանչյուր տարի շուրջ 7 միլիոն մարդ մահանում է հենց օդի աղտոտվածության պատճառով»:

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Էրդողանը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար. Իսրայելի ԱԳ նախարար Անհնար է սառնասրտորեն վերաբերել երկրի պաշտպանության մեկնած և սեփական օջախներ չվերադարձած անձանց շուրջ ստեղծված անորոշությանը․ Տիգրան Աբրահամյան Վեհափառն իր մտահոգությունն է հայտնել անվտանգային մարտահրավերների, հայ գերիների առնչությամբ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում Իշխանության չափարը քանդվեց, ամբարտակում ճեղք առաջացավ Իմամօղլուի ձերբակալությունն ամենամեծ հարվածներից մեկն է Թուրքիայի ժողովրդավարության դեմ. ԵԽ 25-ամյա բուժառուի եղբայրը պնդում է՝ քրոջ կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե սխալ ներարկում չանեին ԱԱԾ տնօրենը՝ թուրք բլոգերի երեւանյան նկարահանումների մասին Այս լարված պահին նիկոլական քարոզչությունը տարածում է Արմեն Աշոտյանին վերագրվող ՖԵՅՔ ՆՅՈՒԶ Վանեցյանը` Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին ՇՏԱՊ․ Բաքվից հայտարարում են՝ ուժ են հավաքում «Զանգեզուրի միջանցքի» բացման համար»․ ադրբեջանագետ Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտությունը «Ուղղակի ջուր էին ծեծում». անհետ կորածների հարազատներ Իրանի գերագույն առաջնորդը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին Ամբողջ Եվրոպան լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում հայկական նախագծի նկատմամբ. Գերմանիայի նախագահ Գյումրին գեոպոլիտիկ հարց լուծող Հայրաքաղաք է. Գառնիկ Դավթյան Գյումրիում ընդդիմությունը հաղթեց` ցույց տալով Փաշինյանին, որ նա և իր թիմը մսխել են հայ ժողովրդի վստահությունը. Նաիրի Սարգսյան Մեզ համար կարևորը ՔՊ-ին իշխանազրկելն է․ Սիմոնյան Քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը մտածում է միայն նոր թանկացումների մասին Մխիթարյանը Ինտերի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել Հայաստանի հավաքականի խաղացողին Բաքուն պետք է մի կողմ դնի Երեւանի հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բոլոր կասկածները. Գերմանիայի նախագահ Կուրսկում Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում աննախադեպ կորուստներ է ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Ապրիլի 1-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 1-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am