Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ դատարանը կիրառեց այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն․ փաստաբան
Կարեն Գրիգորյանի պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանը գրում է․
«ՀՀ ԱԺ պատգամավոր, Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառեց այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն, որի հետ համաձայն չենք և պատրաստվում ենք դատարանի որոշումը բողոքարկելու Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան»։
Հիշեցնենք, որ երեկ իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Մ. Գրիգորյանի նախընտրական շտաբում, տանը, ձերբակալել էին Գրիգորյանի հորն ու որդուն։ Այսօր դատարանը քննում էր քննիչի միջնորդությունները նրանց նկատմամբ վարչական վերահսկողություն սահմանելու վերաբերյալ։ Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի նկատմամբ դատարանի որոշմամբ սահմանվել է վարչական վերահսկողություն։