Երևանի վարչական շրջանների կոմունալների աշխատողներին բերում են հանրահավաք՝ որպես ՔՊ-ի ընտրազանգված․ Գևորգ Ստեփանյան
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քպ-ն խռխռում է Գյումրիում !!!
Քիչ հետո սկսվող՝ իրենց Սարիգի եզրափակիչ հանրահավաքի մասսովկան ապահովվելու համար օգնության է հասնում Երևանի 9%-ոց «քաղաքապետը»։
Երևանի վարչական շրջանների կոմունալների աշխատողներին բերում են հանրահավաք, որպես ՔՊ-ի ընտրազանգված։
Շարունակե՛ք խաբել ձեզ ու համոզել, որ ունեք իրական գյումրեցու քվեն։
ՔՊ-ին Գյումրին անկասկած Մերժելու է»։