Պղնձի եւ մոլիբդենի պահանջարկը կկրկնապատկվի եւ կեռապատկվի, իսկ ադրբեջանական նավթը սպառվում է. Ջհանյան

Հանքարդյունաբերությունը երկրի կարեւորագույն տնտեսական ոլորտն է եւ կարեւոր դեր է խաղում նաեւ սոցիալական ոլորտում։ Այս մասին մարտի 28-ին «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՄԿԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

Նա ներկայացրել է կանխատեսումներ այն մասին, որ մինչեւ 2050թ. 30 մլն տոննա պղնձի փոխարեն, որն այսօր ամեն տարի արդյունահանվում է աշխարհում, ցուցանիշը կհասնի մինչեւ 55 մլն տոննայի։

«Սա նշանակում է, որ պղնձի պահանջարկը գրեթե կրկնապատկվելու է եւ շատ ավելի մեծ կլինի, քան առաջարկը, դեֆիցիտը տատանվելու է 1,5 մլն տոննայից մինչեւ 9,9 մլն տոննա, ինչը կբերի գների բարձրացման։ 2024թ. պղնձի արդյունահանումից ստացված եկամուտների տարեկան շրջանառությունը կազմել է 200 մլրդ դոլար, իսկ նավթը` 3,1 տրլն դոլար: Սակայն մինչեւ 2050թ. համաշխարհային շուկայում պղնձի արդյունահանման տարեկան շրջանառությունը կկազմի 1,1 տրլն դոլար, իսկ նավթը՝ մոտավորապես 700 մլրդ դոլար։

Այդ ընթացքում ադրբեջանական նավթի մասնաբաժինը համաշխարհային շուկայում կզրոյանա, քանի որ այս երկրում նավթի պաշարները սպառվում են։ Դժվար է ասել, թե Հայաստանի մասնաբաժինը պղնձի շուկայում ինչ մասնաբաժին կունենա, սակայն անհրաժեշտ է օգտագործել ողջ ներուժը եւ օգտվել սպասվող փոփոխություններից։ Միաժամանակ, Ադրբեջանի տնտեսության մեջ նավթի դերն անհամեմատ ավելի բարձր է, քան պղնձինը Հայաստանի տնտեսության մեջ։ Բացի այդ, Հայաստանում արտադրվող պղնձի մասնաբաժինը համաշխարհային շուկայում այնքան էլ մեծ չէ։ Ինչ վերաբերում է մոլիբդենի պահանջարկին, ապա դրա պահանջարկն էլ ավելի մեծ կլինի եւ կաճի 3 անգամ, ինչը նույնպես մեծ ներուժ է ստեղծում մեզ համար»,- ավելացրել է Ջհանյանը։


Նա տեղեկացրել է, որ հանքարդյունաբերության տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում միշտ եղել է մոտավորապես 2,5 տոկոս, իսկ 2015-2016-ից ոլորտում աճը գործնականում լճացած է։

«Միեւնույն ժամանակ, վճարված բոլոր հարկերի 5-11 տոկոսը բաժին է ընկնում մեր արդյունաբերությանը, հանքարդյունաբերական ձեռնարկությունները 2024թ. վճարել են 500 մլն դոլարի հարկեր։ Հայաստանում կա միայն մեկ խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություն, որը նկատելի է համաշխարհային շուկայում, մնացածը գործնականում նկատելի չեն: Հայաստանում չկան ԶՄՄԿ-ի նման մասշտաբի եւ հզորության ձեռնարկություններ։ Իրավիճակը փոխելու համար պետք է կա՛մ բացել նոր հանքեր, կա՛մ վերսկսել եղածների շահագործումը, կա՛մ ավելացնել արտադրությունը գործող հանքերում»,- ավելացրել է Ջհանյանը։

Նա ընդգծել է, որ սա այն եզակի ոլորտներից է, որը կարող է հետաքրքրություն առաջացնել նաեւ համաշխարհային ասպարեզում։

«Դա անվտանգային կարեւոր նշանակություն ունի, քանի որ հանքարդյունաբերությունը զարգացնում է տեղական տնտեսությունները եւ աշխատատեղեր է ստեղծում սահմանամերձ համայնքներում: Ինչ վերաբերում է բնապահպանական պահանջներին, ապա ձեռնարկության ներսում դրանք ավելի խիստ են, քան ներքին օրենսդրությամբ նախատեսվածները, քանի որ հակառակ դեպքում անհնար կլինի արտադրանքի արտահանումը համաշխարհային շուկաներ։ Ընդ որում, Քաջարանում կամ Ագարակում օդն ավելի մաքուր է, քան Երեւանում»,- ասել է Ջհանյանը։

Նա տեղեկացրել է, որ կոմբինատի ղեկավարությունն աշխատում է պղնձաձուլական գործարանի գործարկման ուղղությամբ՝ նշելով նաեւ տնտեսական եւ բնապահպանական էֆեկտների հաշվառման կարեւորությունը։

NEWS.am

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Էրդողանը վտանգավոր է և՛ տարածաշրջանի, և՛ իր ժողովրդի համար. Իսրայելի ԱԳ նախարար Անհնար է սառնասրտորեն վերաբերել երկրի պաշտպանության մեկնած և սեփական օջախներ չվերադարձած անձանց շուրջ ստեղծված անորոշությանը․ Տիգրան Աբրահամյան Վեհափառն իր մտահոգությունն է հայտնել անվտանգային մարտահրավերների, հայ գերիների առնչությամբ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում Իշխանության չափարը քանդվեց, ամբարտակում ճեղք առաջացավ Իմամօղլուի ձերբակալությունն ամենամեծ հարվածներից մեկն է Թուրքիայի ժողովրդավարության դեմ. ԵԽ 25-ամյա բուժառուի եղբայրը պնդում է՝ քրոջ կյանքը հնարավոր կլիներ փրկել, եթե սխալ ներարկում չանեին ԱԱԾ տնօրենը՝ թուրք բլոգերի երեւանյան նկարահանումների մասին Այս լարված պահին նիկոլական քարոզչությունը տարածում է Արմեն Աշոտյանին վերագրվող ՖԵՅՔ ՆՅՈՒԶ Վանեցյանը` Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին ՇՏԱՊ․ Բաքվից հայտարարում են՝ ուժ են հավաքում «Զանգեզուրի միջանցքի» բացման համար»․ ադրբեջանագետ Հայաստանի պայքարը հողի և ինքնության համար Կովկասում․ Deutsche Welle-ն իր ֆիլմում ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու ԼՂ հակամարտությունը «Ուղղակի ջուր էին ծեծում». անհետ կորածների հարազատներ Իրանի գերագույն առաջնորդը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին Ամբողջ Եվրոպան լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում հայկական նախագծի նկատմամբ. Գերմանիայի նախագահ Գյումրին գեոպոլիտիկ հարց լուծող Հայրաքաղաք է. Գառնիկ Դավթյան Գյումրիում ընդդիմությունը հաղթեց` ցույց տալով Փաշինյանին, որ նա և իր թիմը մսխել են հայ ժողովրդի վստահությունը. Նաիրի Սարգսյան Մեզ համար կարևորը ՔՊ-ին իշխանազրկելն է․ Սիմոնյան Քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը մտածում է միայն նոր թանկացումների մասին Մխիթարյանը Ինտերի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել Հայաստանի հավաքականի խաղացողին Բաքուն պետք է մի կողմ դնի Երեւանի հետ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բոլոր կասկածները. Գերմանիայի նախագահ Կուրսկում Ուկրաինայի ԶՈւ-ն մեկ օրում աննախադեպ կորուստներ է ունեցել Գերմանիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ․ Արցախի վերաբերյալ հրապարակումը հեռացվել է Շտայնմայերի էջից 21-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է Չի բացառվում, որ ՔՊ-ականները սկսեն կրակել լրագրողների վրա. Կորյուն Սիմոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 31-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 31-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 31-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am